Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան

Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն

Ի՞նչ բերեց Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից Հայաստանի համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քվադրոբերներ… Ըստ երևույթին, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը կհիշի հենց այս բառը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից, մինչդեռ այցը նշանակալից ստացվեց մի շարք պատճառներով։

1. Այցի հենց սկզբում ՀՀ իշխանությունները փաստացի զեկուցել են ԱՄՆ-ին՝ հայտնելով, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպում չի նախատեսվում։

Այս հայտարարության օպերատիվ տարածումը հավաստիացում էր թվում արևմտյան գործընկերներին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հանդիպելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների հետ, այլև թույլ չի տա Միրզոյանին հանդիպել Բայրամովի հետ։ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նույնիսկ ամենաչնչին շանս լինի՝ վերականգնելու Երևան-Մոսկվա-Բաքու բանակցային եռանկյունին։ Ի վերջո, սա հակասում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական շահերին։

2. Հայկական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ականատես եղանք Փաշինյանի հերթական դեմարշին։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Փաինյանի այս դեմարշը վկայում է մեկ բանի մասին. թեև Հայաստանը մնում է և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի ֆորմալ անդամ, նրա գործողությունները վկայում են պարտավորությունները վերանայելու և արտաքին քաղաքականության նոր ուղենիշներ փնտրելու աճող ցանկության մասին։

3. Արդեն Մոսկվայում Փաշինյանն անձամբ հաստատեց իր մերժումը Ռուսաստան-ՀՀ-Ադրբեջան ֆորմատով բանակցելուց, ինչի մասին բաց ակնարկեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք չենք պայմանավորվել եռակողմ հանդիպման մասին: Նման միտք կար, բայց ոմանք չաջակցեցին»,- ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։

4. Բազմիցս ստիպված ենք եղել ասել, և պետք է նորից կրկնել այս միտքը՝ պետության հետ չի կարելի վիճակախաղ խաղալ։ Իսկ Փաշինյան-Միրզոյան դեմարշները, ինչպես նաև Երևան — Մոսկվա հարաբերություններում թափանցիկության բացակայությունը հանգեցրին ռուսական կողմի արձագանքին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվել Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունների ընթացքում։

Իսկ ահա դրանից հետո տեղեկացանք՝ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանների պաշտպանությանը, ու որ Իրանի հետ սահմանի անցակետում ծառայելու են միայն հայ սահմանապահները։

Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է դուրս բերում իր զորքերի մի մասը Հայաստանի տարբեր տարածքներից՝ նախորդ անգամ դա «Զվարթնոց» օդանավակայանն էր, ինչպես նաև ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը։

Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները փորձում են ՀՀ բնակչությանը համոզել, որ «ռուսական զորքերի դուրսբերումը ինքնիշխանության հաղթանակ է», իրականում մեր աչքի առաջ տեղի է ունենում Հայաստանի անվտանգության համակարգի քայքայումը։

Ագրեսիվ Ադրբեջանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանությունն այլ հատվածներում գնալով ավելի է դժվարանում հենց Հայաստանի համար, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ Բաքուն, օգտվելով միջազգային անկայունության հաջորդ փուլից (իսկ այժմ աշխարհում կան բազմաթիվ օջախներ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը), այն պատրվակով, որ Հայաստանը չի կատարում ճանապարհների ապաշրջափակման իր պարտավորությունները, կարող է ռազմական գործողություններ սկսել։

Նկատենք նաև, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց՝ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա:

Դե իսկ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն այցի ապոթեոզը Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկխոսությունն էր։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կրեմլում կայացած հանդիպմանը հայ գործընկերոջը հարց է ուղղել քվադրոբերների մասին։ «Քվադրոբերներ ունե՞ք։ Երեխաները հագնվում են շների պես. սա ամենագլխավոր նորություններից մեկն է»,- նշել է Լավրովը։ Միրզոյանը հաստատել է, որ գիտի այս շարժման մասին:

Շատ ուշագրավ դրվագ, որը ցույց է տալիս՝ հասկանալով տեղի ունեցողի էությունը, հասկանալով, որ Հայաստանում հիմա կրկնում եմ հնացած «վրացական նախագիծը», ՌԴ իշխանությունները ոչ թե առարկայական երկխոսություն են կառուցում Երևանի հետ, այլ քննարկում են կենդանիների վարքագիծը նմանակող դեռահասների վարքագիծը…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>