Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարցը, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկնել իր կողմից այդքան չսիրելի Ռուսաստան, հռետորական չէ, թեպետ կարող էր լինել այդպիսին: Չէ, մենք տեղյակ ենք, իհարկե, որ Փաշինյանն ու, ի դեպ, նաև ԱԳ նախարարը Մոսկվա էին մեկնել մասնակցելու համապատասխանաբար՝ ԱՊՀ ղեկավարների և ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների աշխատանքներին: Սա՝ պաշտոնական փաթեթավորումը: Մոսկվա էր մեկնել նաև Ալիևը: Ու հենց այստեղ էլ հարցեր են ծագում. նախապես ակնարկվել էր, գրեթե պաշտոնապես, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև ուղիղ հանդիպում չի նախատեսվում: Ավելին, հընթացս պարզ դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է տեղում եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Պուտին-Ալիև-Փաշինյան: Սակայն նույնքան արագ էլ հայտնի դարձավ, որ «կողմերից մեկը» չի ցանկացել, որ նման հանդիպում լինի:

Ակնարկներն այնքան թափանցիկ էին, որ դժվար չէ կռահել՝ այս «մի կողմը» Փաշինյանն է: Սա նրա կողմից հակառուսականության հերթական դրսևորումը կարելի է համարել, և տարբեր փորձագետներ, մեկնաբաններ դա այդպես էլ բնորոշում են: Փաշինյանն ու իր թիմը նման մոտեցումը բնորոշում են որպես ինքնիշխանության, «առանց միջնորդների» բանակցությունների դիրքավորում: Սակայն երկու պաշտոնական ընդգծումներն էլ խախուտ են ու չեն դիմանում քննադատության, իսկ որ ավելի վատ է՝ չեն դիմանում բուն իրականությանն ու առկա իրողություններին: Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե բոլորին ամեն ինչ խոստանալն ու իբր «ֆռռացնելն» է, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնությունը:

Ալիևի հետ Փաշինյանի՝ ուղիղ չհանդիպելը տարօրինակ տպավորություն է թողնում այն ելույթների խորապատկերում, որ անընդմեջ ունենում է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը: Մի նման ելույթ էլ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ունեցավ, որով, անկասկած, բավականին ուրախացրեց Ալիևին ու թուրքերին, առավել ևս՝ ադրբեջանական թուրքերին: Ելույթը կա, հրապարակված է, կասկածողները կարող են ինքնուրույն ընթերցել այդ ճառն ու համոզվել, որ Փաշինյանի ասածի ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պատրաստ է տալ, տվել է ու շարունակելու է տալ Ադրբեջանին (թշնամիներին) այն ամենը, ինչ նրանք ուզեն, պատրաստ է միջանցք էլ տալ, տո, եթե կուզեք՝ Հայաստանն էլ կտա, միայն թե իրեն մի թղթի կտոր տան՝ «խաղաղություն» վերնագրով, ու կարևորը՝ իր իշխանավարումը շարունակվի: Դա թույլի, պարտվածի, թշնամու առաջ հրապարակայնորեն նվաստացածի ու նվաստանալ շարունակողի ելույթ էր: Թե բա՝ «տարածաշրջանում խաղաղություն, հաղորդուղիներ...»: Մարդ ինչ աստիճանի պետք է կտրված լինի կամ միտումնավոր ձևանա կտրված, որ ներկա իրավիճակում ինչ-որ տարածաշրջանային խաղաղության մասին դատարկ ելույթներ ունենա: Եվ, ահա, այդքան խաղաղասիրաբար տրամադրված Փաշինյանը, պարզվում է, Ալիևի հետ չի ցանկանում հանդիպել:

Դե, պարզ է, եթե Շառլ Միշելը կամ ԱՄՆ Պետդեպից ոչ մեկը չկա, Փաշինյանը չի ցանկանա: Այ, եթե Պուտինի փոխարեն լիներ Էրդողանը, չկասկածեք, սիրով կհանդիպեր: Լավ է՝ գոնե Պուտինի հետ հանդիպեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ, ամեն դեպքում, ունեցել էր հայ ժողովրդին վերջին 4-5 տարվա մեջ համատեղ ուժերով ահռելի կորուստներ պատճառած Ալիևի ու Փաշինյանի հետ: Ըստ շրջանառված տեղեկությունների, այդ առանձին հանդիպումներում քննարկման առարկաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև խոսվել է հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահ ուժերն աստիճանաբար Հայաստանի ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու խնդրի մասին:

Կարճ ասած՝ Հայաստանից ռուսական ուժերին դուրս քշելու թուրքական երազանքի իրականացմանն առնչվող ևս մի հարց: Ամենից հատկանշական, եթե կուզեք՝ առանցքային պահերից մեկը՝ այս մոսկովյան վոյաժի հետ կապված, այն է, որ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը հայտարարեց, որ չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Դատելով վերնագրերից ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կացությունը, առավել ևս՝ Փաշինյանի «ինչ-որ թուղթ» ստանալու սևեռումը, առավել ևս տարօրինակ է, որ այդ փաստաթղթերին ՀՀ-ն չի միացել: Չնայած, Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի այդ ո՞ր մի քայլն է տրամաբանական, որ այս մեկը լիներ: Բայց այստեղ էլ որոշակի «տրամաբանություն» կա. դա Փաշինյանի իշխանության կողմից արևմտյան շահերի սպասարկումն է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Այս չմիանալը գործնականում ցուցադրական դեմարշ էր Պուտինի ու Ռուսաստանի դեմ: Այստեղ էլ, ահա, պարզվում է հարցի բուն պատասխանը, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Մոսկվա ու իր հետ տարել Արարատ Միրզոյանին:

Նրանք այնտեղ էին մեկնել մյուս ներկաների ու հատկապես Ալիևի ֆոնին կտրուկ հակառուսականությամբ առանձնանալու նպատակով: Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում... Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում: Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:

Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք...
Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև... հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալ յուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>