Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հոկտեմբերից 6-ին զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացավ ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը։ 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից, ընտանիքի ավագ որդին։ Այս տարի 30-ից ավելի կորուստ է արդեն ունեցել բանակը ոչ մարտական իրավիճակում։ Դա՝ մենակ զոհերը։ Սեպտեմբերի 15-ին Սիսիանի ուղղությամբ մարտական դիրքում զինվոր վիրավորվեց, ասացին՝ զինծառայողներից մեկը ինքնաձիգից կրակել է։ Վիրավորների թիվն էլ է շատ։

Սրանք եկել են իշխանության՝ ասելով, թե պետք է կանխենք զոհերը, ամեն մի զոհվելու հանգամանք խորը ուսումնասիրենք, քննարկենք, որովհետև տակը մեղավոր կա։ Բայց եթե 2019թ․ ունեցել ենք 49 ոչ մարտական զոհ, 2023-ին՝ 83։ 49-ից աճել է 83։ Նիկոլի օրոք մենք արդեն շուրջ 400 ոչ մարտական զոհ ունենք։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ թիվ է․ 4 վաշտ զոհ ունենք։ Ո՞ր դեպքում կա Նիկոլի ասած պատշաճ քննությունը։ Զոհվելու հաջորդ օրը ինքը կանխավարկածը տալիս է ու էդ ուղղությամբ մի քիչ քննություն է ընթանում ու միշտ մեղավորը զինվորներն են ու ծնողները։ Զինվորները խրճիթում զոհվում են, Նիկոլն ասում է՝ մեղավորը իրենք են, որ բենզինով վառարան են վառել, զինվորը ձնաբքի տակ է ընկնում-մահանում, Նիկոլն ասում է մեղավորը ծնողներն են, որ սել են հենց էսօր մեր երեխային ուվալնյատ արեք, զինվորը ինքնասպան է լինում, Նիկոլն ասում է՝ մեղավորը զինվորն է, որ կազինո է խաղացել։ Իրենք, ըստ իրենց, ոչ մի տեղ մեղք չունեն․ բայց եթե զինվորը կազինո է խաղում, մեղավորը ո՞վ է։ Եթե մեր երկրում կազինոյի խաղադրույքները քո օրոք այնքան են մեծացել, որ 3 անգամ գերազանցում են պետբյուջեիդ․ դա նշանակում է, որ զինվորը բանակում է խաղում, ուսուցիչը դպրոցում է խաղում, աշակերտն է հետը, դեպուտատը ԱԺ-ում է խաղում, նախարարն էլ կառավարության նիստի ժամանակ․ մենակ էն դեպքում կարող էր 12 մլրդ դոլարից ավելի խաղադրույք լինել փոքր երկրում, երբ համատարած խաղում են։ Իսկ էդ կազինո խաղացնողը հենց քո ամենմտերիմ մարդկանցից չէ՞։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ ունենք, ասում է՝ տարիներ շարունակ չեն վերլուծել բանակում մահերի պատճառը, այն է՝ քնել, հեռախոս, քֆուր, նարկոտիկ, մենք գտել ենք բանալին, թե ոնց լուծենք բանակում այդ խնդիրները։ Բա որ գիտեք, ի՞նչ եք անում։ 6,5 տարի առաջ ասել եք կանխելու ենք, 6,5 տարի հետո ասում եք ձևը գտել ենք, բայց՝ անընդհատ սպանություններ։ Եթե դու կանխելու ձևը գիտես, բայց էսքան զինվոր է զոհվում, ուրեմն դիտմամբ չեք կանխում։ Էդ ո՞նց եղավ, որ հենց եկաք իշխանութփյան, Անդրանիկ Քոչարյանը ձևը գտավ, որ իր տղուն ազատի բանակից, իր տղու բանակ գնալը կարողացավ կանխել, բայց ունենալով լիքը լծակներ ու լիազորություններ, ուրիշների տղերքի սպանությունները չի կարողանում կանխել։ Բա ձեզ ծնողները զինվոր են տալիս, որ դի հետ տա՞ք, ցելոֆոնի մեջ։

Կրկնում եմ, 6,5 տարի իշխանության են, էս ընթացքում Անդրանիկ Քոչարյանի կյանքը լավացել է, տղան բանակից ազատվել է, Պապիկյան Սուրենը տներ է ձեռք բերել, հարստացել է, փոր է գցել, բայց բանակից մնացել է ոչ մի բան։ 7 տարի իշխանություն եք, հլը նոր ասում եք ձևը գիտենք, կկանխենք, բա ե՞րբ, 10 ժամկետ ղեկավարելուց հետո՞։ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի անունը ոչ թե բանակի վերաբերյալ հնչում, այլ՝ ինչ-որ խարդավանքների մեջ, էսինչ նախարարի ոտքի տակը փորել է, էսինչին ուզում է նախարար նշանակել և այլն։ Ձեր տղերքին տարել են բանակ ու էդ բանակը տիրություն անելու փոխարեն կառավարական տարբեր օղակներում իրենց ոտքերն են պնդացնում, ազգուտակին ապահովում աշխատանքով։ Մարտական դիրքում վիճում են երկու շարքային զինծառայող, այս տարվա փետրվարի 24-ին․ ու նրանցից մեկը գնդացրով մյուսին սպանում է։ Այս հարցի լուծման բանալին Անդրանիկ Քոչարանը գիտի, բայց զբաղված է, ասում են, Արփի Դավոյանով, ցեղասպանության զոհերի անունները ճշտելով, Ադրբեջանցիների վրեժից է խոսում։

Այս տարի բանակում ունեցել ենք 30-ից ավելի զոհ, պաշտպանության նախարարը, արտաքին զննմամբ, չաղացել է մի 20 կիլո․ հարստանալը չեմ ասում։ Բայց պետք է հակառակը լիներ, ամեն զոհից հետո պետք է անհանգստանար, թե հեսա իրեն դուրս կշպրտեն, խիղճը տանջեր, ախորժակը փակվեր, դեպրեսիայից նիհարեր։ 2022թ․ բանակում եղել է 161 ծանր հանցագործություն, 2023թ․՝ 242։ Ախար միանշանակ է, որ պետք է այսպես լիներ․ Բա պաշտպանության նախարարը պատմության դասատու է, տեղակալները՝ միլիցա ու ֆինանսիստ։ Ու իրենց զավակ են դավերիա արել 100 հազար ծնող։

Ոնց որ ձեզ դավերիա արած բոլոր ոլորտներն եք քանդել, էնպես էլ բանակը։ Չի կարող մի կառավարություն, որը կազմված է մեզ ու ձեզ լավ հայտնի ՔՊ-ական կադրերից, ունենա մի ոլորտում լավ իրավիճակ, եթե ամենուր վատ է։ Երբ մեր երկրում հանցագործություններն աճել են կրկնակի, ամեն օր փողոցում կրակոցներ են, մահեր, դանակահարություն, չի կարող բանակում լավ լինել։ Չի կարող ՆԳ նախարար ՔՊ-ականը պրավալ տա ամբողջ իրավապահ համակարգը, Էկոնոմիմակի նախարար ՔՊ-ականը պրավալ տա տնտեսությունը, կրթության նախարար ՔՊ-ականը պրավալ տա կրթութունը, բայց պաշտպանության նախարար ՔՊ-ականը պրավալ չտա։ Չի լինում։ Ընդամենը վերջերս՝ օգոստոսի 28-ին, իմացանք, որ Տավուշում ինչ-որ տեղ, փողոցում, երիտասարդները վիճել էին, դանակահարել, մի քանիսը զինվոր էին։ Աշտարակում էլ վերջերս մեկին դանակահարել էին, հայտարարվեց՝ զինվոր է։ Այսինքն՝ եթե Սուրեն Պապիկյանի պահած բանակից զինվորը անվնաս դուրս է պրծնում, դանակահարվում է Վահե Ղազարյանի հսկած փողոցում։

Ժողովուրդ ջան, այս դեպքերը միշտ եղել են ու կլինեն, բայց բան այն է, որ սրանք եկան ու ասացին այլևս երբեք չի լինելու, բարեփոխելու ենք, բացառելու ենք։ Բայց ի՞նչ եք արել, բարեփոխել։ Դուք ամեն ձևով նվաստացրել եք զիվորին, նսեմացրել եք բանակը։ Ձեր բարեփոխման արդյունքում է, որ քննչական կոմիտեն սկսեց քրգործ հարուցել հայ զինվորի նկատմամբ Ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար։ Այ էդ եք արել։ Դա տեսնող զինվորը չի կարող չլինել բարոյալքված։ Դուք էնքանով եք բարեփոխել, որ նախարարին ծառայողական ամենագնաց եք գնել, բայց 30 զինվորի լցնում եք չսարքված ուրալը ու ուղարկում ինչ լինի լինի։ Ասում եք 80-ականների զենքերի էջը փակել ենք, բայց 60-ականների Ուրալով զինվոր եք ճանապարհում, շուռ է գալիս, 4-ը մահանում է, մյուսները ընկնում են հիվամնդանոց։ Հաջորդ օրն էլ վթարվում է զինվոր տեղափոխող կամազը։ Էն ինչը վերաբերունմ է ձեր վայելքներին, փողը կա, ճիշտ ժամանակին, ոչինչ պակաս չէ, ինչ վերաբերում է զինվորին, տեսնում ենք ինչ վիճակ է։ 6,5 տարի իշխանության եք բանակում մեկ բան եք «բարեփոխել»․ ինչո՞ւ չակերտում, որովհետև դա բարեփոխում էլ չէ․ «ուռա»-ն փոխել եք «կեցցե»-ով։ Մնացած մասով՝ հետընթաց։ Զինվորների ծնողները նորոգում են ավտոմեքենաները, զինվորների ծնողները լույս ու ջուր են քաշում իրենց տղերքի ծառայած տեղերում։ Զինվորի ծնողները վերմակ ու տաք շորեր են ուղարկում բանակ։

Դուք ինչպես ամեն տեղ, իրար հակասող էնքան բան եք արել, որ դրա տակից չգիտեմ ով  դուրս գալու ու ինչպես։ Մեկ հայտարարել եք, որ բանակը կրճատելու եք, փակելու եք, եսիմինչ եք անելու, մեկ մտցրել եք փողով բանակկից ազատվելու համակարգ, դրան զուգահեռ հայտարարել եք, որ արդեն մտավոր հետամնացություն ունեցողներին էլ եք զորակոչելու։ Սահմաններն էնքան եք երկարացրել ձեր հանձնումների պատճառով, որ զինվորին փոխարինող չունեք, 2 ամիսը մեկ հազիվ եք իջեցնում պոստերից։ Սահմանը պահելու բավարար ռեսուրս չունեք, բայց ուրախ-ուրախ հայտարարում եք, որ հունվարից հայ-թուրքական սահմանին արդեն հայ սահմանապահներ կկանգնեն։ Չգիտեմ, թե այս հայտարարության ինչի վրա է ուրախացել ՔՊ-ն, եթե ընդամենը ավելացնում է իր պաշտպանության հատվածը՝ չունենալով անհրաժեշտ քանակի համալրում։ Էն էլ ձեր իշխանության օրոք, որ թշնամին երբ ուզում առաջ է գալիս։ Կարող ա՞ Կոնջորյանին ես տանելու սահմանին կանգնի, Արայիկ Հարությունյանի ձեռքը բռնած։

Կարճ ասած՝ Ասում են քաղաքացիները խուսափում են իրենց զավակին բանակ ուղարկել։ Այո, որովհետև դուք խուսափում եք բանակը պահելուց։ Դուք երկիրը, սահմանը կառավարում եք էնպես, որ բանակում ծառայողը ամբողջ կյանքում չջնջվող վերքերով է տուն գալիս՝ ֆիզիկական ու հոգեկան։ Պահում եք էնպես, որ ծնողը հազար հիվանդություն է ստանում, մինչև զավակի վերադարձը։ Դուք ունեիք ոչ թե ինչ-որ բան նորոգելու, կառուցելու, այլ հակառակը՝ ամեն ինչ քանդելու բանալին, կառուցածը փլատակ դարձնելու բանալին։ Ու դա անում եք մաթեմատիկական ճշգրտությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>