Պարեկին 20 հազար դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը
Դիտել նաև
Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել
Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը
Հարյուրից ավելի պարեկ պարգևատրվել է
4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին
Փաշինյանի կառավարությունը ոստիկանական պարեկների համար միշտ փող ունի
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։