Քաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել, որ քաղաքապետը նոր մեքենայով ավելի հպարտ ընկնի դեսպանատների դռները՝ խնդրելու, որ մանկապարտեզների վերանորոգման ու ավտոբուսների ձեռքբերման համար փող տան»։