Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
Հայաստանում դատական իշխանությունը երբեք անկախ չի եղել այնպես, ինչպես սահմանված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչ միայն փորձ է արվում ոչնչացնել դատական իշխանության անկախության մնացուկները, այլև այդ պրոցեսն արդեն սադոմազոխիստական դրսևորումներ է ստանում։
Դատական իշխանության սադոմազոյի գլխավոր դերերում էին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը։ Անդրեասյանի և Մինասյանի սադոմազոխիստական դրսևորումները դատական իշխանության նկատմամբ չէր կարող ինձ անտարբեր թողնել։
Այս իրավիճակն ինձ ստիպեց հատուկ նվերով այցի գնալ ԲԴԽ։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից