Սեբաստիան Կուրց. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»
Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին:
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը՝ «haber7.com» լրատվակայքին հղումով, գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Քուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:
Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Քուրցը նշել է, որ ԵՄ երկրներն իրենք պետք է որոշեն, թե որքան գաղթականի են ուզում ապաստան տալ:
Մանրամասները՝ «Էրմենիհաբեր»-ում