Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ)

Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն ցանկանում է իր զորախումբը խաղաղապահների անվան տակ բերել Անդրկովկաս, ինչպես նաև անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

«Այնտեղ ՆԱՏՕ-ի խաղաղապահներ տեղակայելու համար բավարար է Հայաստանի իշխանությունների որոշումը և դրան ՆԱՏՕ-ի երկրների պատրաստակամությունը։ Դա պարտադիր չէ, որ կապված լինի որևէ սրացման հետ: Հետաքրքիր է, որ Բորտնիկովը բանակցությունների ձգձգման մեղքը բարդել է Արևմուտքի վրա։ Բորտնիկովի նկարած պատկերում Երևանը ձգձգում է բանակցությունները, իսկ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Այսինքն՝ այստեղ սխեման այնպիսին է, որ բանակցությունները ձգձգվում են, հնարավոր է էսկալացիա կամ ինչ-որ սպառնալիքներ Բաքվից, իսկ հետո, հավանաբար, նախատեսվում է խաղաղապահներ բերել։ Թեև լիովին պարզ չէ, թե ինչպես են դրանք բերվելու ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի դեպքում դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի քվեն։ Բայց Անվտանգության խորհուրդը երաշխավորված չէ, որ կողմ կքվեարկի նման որոշմանը։

Բորտնիկովի հայտարարությունից հետևում է, որ Հայաստանը ձգձգում է բանակցությունները, բայց այստեղ կարևորն այն է, որ այդ դիվանագիտական հայտարարությունը Երևանի օգտին չէ։ Եթե ես լինեի պաշտոնական Երևանի տեղը, դա ինձ կանհանգստացներ»,-ասել է Սիլաևը։

Նա նաև մեկնաբանել է բանակցությունների վերաբերյալ Բաքվի մոտեցումը.

«Ինչ վերաբերում է բանակցություններում ադրբեջանական դիրքորոշմանը, ապա ես չէի բացառի, որ Ադրբեջանը ելնում է նրանից, որ պետք է հնարավորինս շատ ճնշում գործադրել ՝ փորձելով հնարավորինս շատ բան ստանալ»:

Խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի և ադրբեջանական կողմի նոր նախապայմանների մասին՝ փորձագետը նշել է, որ Ադրբեջանը նորանոր պահանջներ կառաջադրի այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար կան պայմաններ։

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ պահանջներ են առաջ քաշվում բանակցություններում և արդյոք այդ բանակցությունների օրակարգը փոխվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը կոշտացնում է իր հրապարակային դիրքորոշումը։ Ես միանգամայն համաձայն եմ, որ դժվար է ակնկալել դիվանագիտական մեծ արդյունք և հաջողություն խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, եթե անընդհատ հրապարակավ ինչ-որ նոր ու նոր պահանջներ ես ներկայացնում։

Բայց, հավանաբար, Ադրբեջանում կարծում են, որ քանի դեռ կան պայմաններ այդ պահանջները առաջադրելու համար, դրանք պետք է առաջ քաշվեն, որովհետև հնարավոր է՝ հետագայում պայմաններն այնքան էլ բարենպաստ չլինեն։ Այստեղ դուք պետք է նայեք, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում բանակցություններում, բայց ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ»,-նշել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա փորձագետի կարծիքով, այդ հարաբերությունները դանդաղ և սահուն շարժվում են դեպի խզում:

«Հայ-ռուսական հարաբերությունները խզվում են Երևանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Երևանը և՛ ցանկանում է նման խզում, և՛ վախենում է։ Երբ Հայաստանի ղեկավարները խոսում են այն մասին, որ իրենք առայժմ կմնան ԵԱՏՄ-ում, բայց առաջին պատեհ առիթի դեպքում կանդամակցեն ԵՄ-ին, հասկանալի է, որ դա մարդկանց մոտ երիտասարդության երազանք է։

Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է ընտրել իր արտաքին ու ներքին քաղաքականության ուղղությունը, բայց ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում տնտեսական ոլորտում սառեցում կլինի»,-եզրափակել է Սիլաևը։

Հարցազրույցի ընթացքում փորձագետը խոսել է նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և դրանց ազդեցությանը Թբիլիսիի արտաքին քաղաքականության և տարածաշրջանի իրավիճակի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>