Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է
Դիտել նաև
Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը
«Բեգոյանի «օֆիսի» աշխատողները կտրատած ծառի ճյուղերը տանում ու այրում են ֆուտբոլի ակադեմիայի կողքին». Մեսրոպ Մանուկյան
Ավինյանի համար խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը
Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են
«ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է». Գևորգ Ստեփանյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստը կայացել է առանց Փաշինյանի, վարել է Վահագն Ալեքսանյանը։ Լսել են ֆինանսների նախարարի հաշվետվությունը, որը դասախոսություն է կարդացել՝ ՔՊ-ական թերուսներին բացատրել, թե ինչ է ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը եւ այլն։ Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երեւանին: Նրա առաջարկն ապշեցրել է նախարարին, որը կտրուկ դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ այդ դեպքում մյուս համայնքներն ուղղակի կմեռնեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

