Այս տարվա մթերումների 10 տոկոսի դիմաց վերամշակողները դեռևս ունեն պարտքեր
Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչ այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները: Սրանց մասով գյուղացիները ունեն պայմանագրեր տարաժամկետ վճարման մասին, այսինքն` գումարների մի մասը ստացել են, մնացածն էլ թողնվել է հետոյին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց փոխնախարարը:
Մակարյանը շեշտեց, որ գյուղացիներին այս տարի հորդորել են պարտքով չտալ իրենց արտադրանքը, որովհետև խաղողի պահանջարկը մեծ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են պարտքով աշխատել:
«Վերջին մի քանի տարիների պարտքերի հետ կապված վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում կրկնվում են այն կազմակերպությունները, որոնք պարտքով են վերցնում, գյուղացիներն էլ հանձնում են: Այսինքն` սա երկուստեք բնավորության գիծ է դարձել: Եթե 1-2 տարի խաբել են, արդեն մյուս տարի, կարծում եմ, գյուղացին չպետք է հանձնի իր մթերման ենթակա հումքը»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում