Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում լարված է. ՀԱՊԿ շտաբի պետ
Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զnրավարժnւթյnւնները. Հայաստանը չի մասնակցում
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ հրամանատարաշտաբային զորավարժությանը
Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Դա Երևանին կդնի ՆԱՏՕ-ից ավելի մեծ կախվածության մեջ՝ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ամբողջ նախկին փորձը, Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանում կայունությանը»,- հավելել է նա: Նշենք, որ Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը: