Փաշինյանը սղացնելով ուզում է միջանցքի հարցը լուծել. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նկատել է, որ երեկ Հ1 գնալու նպատակը մեկն էր՝ Հանրայինի ուղիղ եթերից դիմել ժողովրդին:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները
Մնացած 8 կետի բավարարումը չեն պահանջում, ասում են՝ 9-րդի հետ ի՞նչ եք անելու:
Ադրբեջանը պահանջում է անհնարինը, որ ստանա մաքսիմումը, նրա դիմաց կանգնած է հլու հնազանդ ՀՀ իշխանությունը:
Անգամ ամենավատ քարտեզը դրված չէ այդ կանոնակարգի հիմքում:
Զիջում՝ սեփական աթոռի դիմաց:
Փաշինյանը սղացնելուվ ուզում է այդ միջանցքի հարցը լուծել:
Կամ դու չես տիրապետել իրավիճակին ու ոչ մի բան ես, կամ հանցավոր անգործություն ես դրսեւորել:
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը եթեր չգնաց, որից հետո Տավուշից հողեր հանձնվեցին:
Ծառերի տակից դու՛րս եկեք, Արեւմտյան Հայաստանում էլ կային բազմաթիվ հայեր, որ ունեցվածք ունեին:
Բեկումը լինելու է մեծ ճնշման արդյունքում, վաղը կարող է ուշ լինել:

