Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները

Պատրաստվեք, ևս մեկ վտանգավոր պահանջ իրականություն կարող է դառնալ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացիներն աջակցում են խաղաղության օրակարգին»,- սա ասել է Արարատ Միրզոյանը, Լեհաստանի մայրաքաղաքում։ Արարատ Միրզոյանը թվում է՝ ճիշտ բան է ասել, որովհետև իրոք 2021 թվականին իրենք հաղթել են ընտրություններում խաղաղության խոստումներով։ Բայց Արարատ Միրզոյանը լրիվ ձևախեղել է այդ իրականությունը։ Էն խաղաղության օրակարգը, որ դուք ներկայացրել եք ու էն չակերտավոր խաղաղությանը, որին տանում եք, ծայրից ծայր տարբեր են։

2021 թվականին խոսք չի եղել այն մասին, որ պետք է Արցախից հրաժարվենք, որ խաղաղություն լինի, որ պիտի սահմանադրություն փոխեք Ալիևի սրտի ուզած տեքստով, 2021թ-ին անկախության հռչակագիրը ջնջելու խոսք չի եղել, ավելին, Շուշի ու Հադրութ եք խոստացել հետ բերել։ 2021-ին, երբ ժողովուրդը ձայն էր տալիս, խոստում չկար այն մասին, որ Հայաստանը չի զինվելու, հակառակ, ասում էիք բարեփոխելու եք, վերականգնելու եք, շատ արագ։ Հիմա անգամ Ալիևի կողմից պահանջ կա, հրապարակային, դուք էլ, կարծես դրան էլ ենթարկվում եք։ «Արևմտյան ադրբեջան խոսույթ չի եղել ու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու անգամ հեռավոր կասկած չի եղել։ Հիմա դրանք են։ Դուք մի բառ եք ասում՝ ժողովուրդը քվե է տվել մեզ ու վերջ։ Բայց ինչի՞ն է քվե տվել։ Ինչին քվե է տվել, ո՞նց եք հանգուցալուծել։

Այսօրվա ամենավտանգավոր թեզերից մեկը Հայաստանով մեկ ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցումն է։ Ալիևն ասում է՝ ես վստահ եմ, որ գնալու են Հայաստանում ապրեն, ինչպես որ Ղարաբաղ եկան։ Այսինքն՝ զենքով լինի, բանակցություններով լինի, գալու են։ Շատ մեծ վտանգ կա, որ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններում դա է։ Ալիևն ասել է՝ իմ օրկարգով ենք բանակցում։ Հայաստանը չի հրապարակում այդ խաղաղության պայմանագիր կոչվածի կետերը ու վախենամ՝ մի օր դարձյալ տհաճ անակնկալի բերեն ժողովրդին։

Սիրելի անտարբեր ժողովուրդ, Հայաստանի մի շարք մարզերում՝ Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, Սյունիք և Երևանում ժամանակին, ինչ-որ քանակով բնակվել են ադրբեջանցիներ, ու հիմա Ալիրևը պահանջում է, որ էլի գան ապրեն։ Իրենց ասելով՝ իրենց տներում։ Այս թեմային անդրադառնում եմ արդեն որերորդ անգամ ու ամեն անգամ ավելի է խոսակցությունը թափ հավաքում։

Երևի լավ չեք պատկերացնում, ուրեմն ուշադիր լսեք․ իրենք Հայաստանի ամբողջ տարածքը համարում են «Արևմտյան Ադրբեջան»․ այնպես ինչպես հարյուրամյակներով հայական եղած Արցախը։ Հայաստանից ծպտուն լսել ե՞ք։ Մինչ սրանք հրաժարվել են Արցախից, ԱԱԾ-ով են սպառնում «Արցախի վտարանդի կառավարություն» ձևակերպմամբ հնարավոր գործողություններին, Ադրբեջանում արդեն երեք կոնֆերանս է եղել «Արևմտյան Ադրբեջան» թեմայով, պետական հովանավորությամբ․ հանձնաժողովներ են ձևավորում, ցուցակագրում են Հայաստանում ապրել ցանկացողներին, ստեղծել են «Արևմտյան Ադրբեջանի» համայնք, հեռւստատեսություն ու անգամ՝ վտարանդի կառավարություն, Միլի մեջլիսում էլ հայտարարություն տարածեցին։ Մայիսի 1-ին Ադրբեջանում բացվեց «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսության շենքը։ Ալիևը Հայաստանը, այսինքն, ըստ իրենց, «Արևմտյան Ադրբեջանը», համարում է Ադրբեջանի ամենամեծ շրջանը։ Մի հակադարձում լսել ե՞ք։

Սա վտանգավոր չէր լինի այլ պարագաներում, եթե մեր երկրին, պետությանը տեր լիներ․ մի մոռացեք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է։ Սրանք ինչը հերքում են, հաստատվում է ու հակառակը՝ ինչը հաստատում են, հերքվում է, բացի կորուստներից։ Սրանք ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում են Արցախն Ադրբեջան է ու թեման փակված է․ սրանք ասում էին՝ մեր սահմանադրության փոփոխությունը մեր ներքին գործն է, հիմա ասում են՝ մենք պատրաստ ենք փոխել, եթե Ալիևը համարում է, որ դա խոչընդոտ է խաղաղությանը։ Ադրբեջանն ասում է պետք է զենք չունենաք․ վաղը սրանք էլ են ասելու՝ դա մեր ներքին գործն է, բայց եթե դա խանգարում է խաղաղության պայմանագրին, պատրաստ ենք և չունենալ։ Հիմա ասում են փախստականների վերադարձի հարց չի քնարկում, վաղը կասեն՝ դե եթե դա պետք է խաղաղություն հաստատելու համար, մենք պատրաստ ենք, թող գան ապրեն․ որ 50 հազար հնդիկ է եկել, ինչ է լինում, թող մի 300 հազար էլ ադրբեջանցի գա։ Քա՞նի բան են մերժել, հերքել, բայց իրականություն է դարձել։

325 մլնանոց ԱՄՆ-ում եթե մի 300 հազար էլ Ադրբեջանցի գնա ապրի, եղանակ չի փոխի, եթե 65 մլնանոց Ֆրանսիայում գնա ապրի 300 հազար ադրբեջանցի, կարող է մեծ պրոբլեմ չլինի։ 140 միլիոն բնակրչություն ունեցող Ռուսաստանում ապրում է 2,5 մլն ադրբեջանցի, եթե մի էդքան էլ ապրի, տաշեղ է ծովի մեջ։ Բայց եթե 2,5 մլն բնակչություն ունեցող Հայաստանում գա 3 կամ 5 հարյուր հազար արբեջանցի, պատկերացնում ե՞ք։ Շուտով կսկսեն քարզչությունը՝ դե ինչ է եղել, որ էդքան հայ է գնում արտասահման ապրում, բա լավ կլինի՞ որ թույլ չտան, բա ամբողջ եվրոպան լցված է մուսուլմաններով, մենք էլ ենք ուզում եվրոպա ձգտել։ Որ Իրանի նախագահը Ադրբեջանցի ա, ի՞նչ կա էդտեղ, ոչինչ, թող գան։ Մեկ էլ կտեսնեք՝ մանրից եկան, հետո շատացան, հետո արդեն ստացան ընտրելու ու ընտրվելու իրավունք, հետո իրենց միլպետին ու դատախազին դնել կտան, խորհրդարանում ֆռակցիա կունենան, օրենքներ կփոխեն, սահմանադրություն և այլն։ Ամեն մեր հայակական ազգայինին դեմ կլինեն, կխոչընդոտեն, ապազգայինին կողմ կլինեն, կաջակցեն։ Հաստատ հայկական ազգանուններով կողմնակիցների էլ կներգրավվեն, ինչ է եղել, որ։ Հենա էն Գագիկ Մելքոնյանը պատրաստի ադրբեջանական լոբիստա, ի՞նչ է, չեն կարողանալո՞ւ դրա պեսների ճարեն, իհարկե՝ կկարողանան, կյանքը ցույց տվեց որ քիչ են, բայց կան։  

Սա ժողովուրդ ջան, Հայաստանը նվաճելու ծրագիր է։ Վաղը թշնամին մեր երկրում իր դեպուտատներն էլ կունենա, քաղաքապետներն էլ կունենա, դպրոցներն էլ, մզկիթն էլ, ամեն ինչն էլ։ Պայմաններն արդեն Ալիևը կարդացել է, որպեսզի Հյաստանում էլ իրենց անվտանգ զգան, պետք է դաշնակից երկրից, այսինքն՝ Թուրքիայից զորք ունենան։ Դե հա, ասում են՝ պետք է լինի փոխադարձաբար, հայերն էլ կգնան Ադրբեջանում ապրեն։ Լո՞ւրջ։ Ո՞ր մի հայը կգնա կապրի։ Նիկոլը որ իր օկուպացված տարածքի հարցը չի կարողանում լուծել, էստեղից Բաքու հայի պաշտպանող ա՞։ 4 տարի՝ չի կարողանում գերի բերել։ Բայց Ադրբեջանը էստեղ կպաշտպանի իր քաղաքացուն, թեկուզ Նիկոլի ոստիկանության օգնությամբ։ Հլը պատկերացրեք վաղը Հայաստանում բողոքի ակցիա անեն ադրբեջանցիներն ու Հայաստանի քաղաքացիները։ Ջոմարդյանն ու իր բերետները ո՞ր մեկին կջարդեն։

Ժողովուրդ ջան, իրերի էս ընթացքի պարագայում պատրաստվեք դիմավորել պահանջատեր  ադրբեջանցիներին։ Նիկոլին իշխանության բերելու ու երկու անգամ պահելու գին վճարելը դեռ երկար է շարունակվելու։ Վարդենիս էր գնացել, մեկն ասում էր՝ Փաշինյան ջան, որ դու լավ լինես, մենք լավ կլինենք։ Փաշինյանը շա՜տ լավ ա, սաղ օրը քեֆերի, փառատոնների, կայֆերի մեջ ա․ դու լավ ե՞ս, ադրբեջանցիները հեսա ցուցակով գալու են քո ու հարևաններիդ տները ապրեն, փախստական դառնալուն շատ մոտ ես։ Վարդենիսից 30 գյուղում նաև ադրբեջանցիներ են ապրել, գալու են․ Նիկոլն ա բերում։ Նիկոլը շատ լավ ա, դու լավ լինես։ Ժողովուրդը սովոր է բանի տեղ չդնել Բաքվից հնչող պահանջներին, իշխանությունն էլ սովոր է դրանք կատարել։ Իշխանությունը կատարում է դրանք, որովհետև ժողովուրդը անտարբեր է։

Կարծում եմ, պետք է պահանջել բացել բանացկությունների թուղթը, խաղաղության պայմանագիրը, բայց միաժամանակ վստահ եմ, որ անգամ եթե խաղաղության պայմանագրում չլինի նման պահանջ, այդ պայմանագրին զուգահեռ չի լինելու։ Նիկոլն ասել է, որ դա խաղաղության երաշխիք չէ, ու Ադրբեջանը կարող է ամեն անգամ պահանջ դնել։ Նիկոլը իր գրքում, որը շատերն են համարում անբարոյականության ժողովածու, գրում է  «․․․Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի»։ Հիմա էլ առանց կրակոցի բերում է Հայաստան ու դեռ պատկերացրեք ինչ է լինելու, եթե դառնան անկախ Հայաստանի քաղաքացի։

Կարճ ասած՝ շատ բան պետք չէ, եթե մենք ունենայինք մի հատ Նիկոլի պես մեկին, մեզ թշնամի պետության գլխին, կարելի էր մի երկար ժամանակ բան չանել, ինքը իր ձեռքով, իր ենթականերով, մեր զինվորի էլ, արտգործնախարարի տեղն էլ սաղ կաներ, մի բան էլ ավելի։

Մեզ ասում են՝ Ադրբեջանը սա է պահանջում, նա է պահանջում, խուսափում է ստորագրել պայմանագիրը, մենք ի՞նչ անենք։ Բայց ինչո՞ւ է Ադրբեջանը այ էդպես ամեն օր 10 նոր պահանջ դնում ու չի ստորագրում ոչ մի պայմանագիր։ Որովհետև բանակցում է հենց ձեզ հետ։ Դուք եք, դրա համար էլ այդպես է անում, ֆռացնում է, խաբում է, ճնշում է, հարձակվում է՝ ստանում է, չի հարձակվում՝ ստանում է։

Ժողովուրդը, այո, ուզում է խաղաղություն, բայց դուք խաղաղություն չեք բերել, դուք բերել եք նվաստացում, հետո՝ ենթարկեցում, խաղաղության անվան տակ։ Դա մեր ժողովուրդը հաստատ չի ուզել, ականջներներիդ օղ արեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>