«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն

«Այլընտրանքային նախագծեր»-ի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է զրույցը Վարդան Օսկանյանի հետ։

«Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն

Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան

Մաս 1


«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։ Մնացածը մենք ենք՝ մյուսներս, և մեզնից առաջին հերթին պահանջվում են քաղաքական լուծումներ։

Շարունակելով իմ զրույցների շարքը հայկական աշխարհում լուծումներ փնտրող և առաջարկներ ձևակերպող գործիչների հետ, զրուցել եմ Վարդան Օսկանյանի հետ։ Զրույցը երկար է ստացվել, բայց կրճատվել չստացվեց, քանի որ կարևոր ու նոր ասելիք կար, այնպես որ կներկայացնեմ մի քանի մասով։

Վ.Հ. - Մեր զրույցն ուզում եմ սկսել ինձ վաղուց հուզող մի հարցով. 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պաշտոնական, դիվանագիտական ու նաև ոչ պաշտոնական քննարկումների շրջանակներում երբևէ ունեցե՞լ եք այսօրվա զարգացումների սցենարը, երբևէ պատկերացրե՞լ եք, որ նման իրավիճակ, իրականություն հնարավոր է։

Վ.Օ. - Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է, իհարկե՝ ոչ։ Նման սցենար երբեք չի քննարկվել, հնարավոր չէր ուղղակի պատկերացնել նման սցենար։ Ես կարծում եմ՝ նույնիսկ ադրբեջանցիները նման սցենար չէին կարող պատկերացնել։ Չգիտեմ, թե հայկական մասով ինչպիսի հիվանդագին աստիճանի պեսիմիստ, հոռետես մեկը պետք է լիներ, որ նման սցենար պատկերացներ։ Սա ուղղակի բացառված էր, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը ունեին առնվազն դիվանագիտական պաշտպանվածության բազմաթիվ շերտեր, և այդ պաշտպանվածության շերտերում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ երկրի վրա հույս դնելը այդ շերտերի վերջին հորիզոնականում էին։ Մինչ այդ երկկողմանի զուտ հայաստանյան պաշտպանվածության շերտեր կային, կար բանակցային գործընթաց, սեղանի վրա կար բանակցային փաստաթուղթ, կային միջնորդներ, վերջիվերջո կար հայկական պաշտպանական գիծ, հայկական բանակ, կային Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքներ, բուֆերային զոնա, որոնք նման վտանգի ստեղծման դեպքում միշտ էլ առևտրի առարկա դառնալու ենթակա էին։ Դա միանշակ էր։ Այդ բոլոր պնդողները՝ ոչմիթիզականության և այլն, սխալ են, այդպիսի բան գոյություն չուներ։ Բնական է, որ ցանկացած նորմալ իշխանություն, երբ նման վտանգի առջև կանգնած լիներ, միշտ էլ առևտրի միջոցով, զիջումների միջոցով գոնե գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը մի միջանցքով ապահովագրված է, և դա կորցնելու մասին երբևիցե խոսք լինել չէր կարող։ Ահավասիկ, այս բոլոր պաշտպանվածության շերտերը կային։ Հայաստանի իշխանությունները կարծես չտեսան այս բոլորը, չուզեցին տեսնել, չգիտեին ինչ են անում, գնացին սխալ ճանապարհով և այդ բոլորը ուղղակի փոշիացրեցին, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։

Վ.Հ. - Ճի՞շտ է արդյոք իմ տպավորությունը, որ այսօր Ալիևը վարում է, բառիս բուն իմաստով, կոմպլեմենտար քաղաքականություն։ Դուք եղել եք Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականության գաղափարախոսը։ Այսօրվա իրավիճակում Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ կոմպլեմենտարիզմի ճանապարհով գնալու, և եթե այո, ինչպե՞ս։

Վ.Օ. - Այո, Ադրբեջանը, ես կասեի, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և արդեն բավական հաջող։ Ադրբեջանը սա անում է՝ հիմնվելով նաև Թուրքիայի փորձի վրա։ Ես կարծում եմ՝ նաև Թուրքիայի աջակցությամբ, Թուրքիայի հետ համագործակցությամբ, որովհետև Էրդողանն արդեն երկար ժամանակ է, որ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, ես կասեի՝ մեկ տասնամյակից ավելի, բայց Թուրքայի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը շատ ավելի տեսանելի և շեշտակի դարձավ Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո, և բավականին մեծ հաջողությամբ Թուրքիան շարունակում է դա անել։ Ահավասիկ, նաև հիմա Ադրբեջանը, այդ օրինակին հետևելով, կարողանում է այդ քաղաքականությունը վարել։ Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ և այդ պայմաններն այսօր կան։ Թուրքիան, օրինակ, օգտվելով իր աշխարհագրական դիքից, օգտվելով իր շուրջ ստեղծված տարբեր շահերից, հակասություններից, մի կողմից լինելով հիմքում որպես կրոնական ակունքներից բխած իշխանություն, բայց մյուս կողմից որպես աշխարհիկ պետություն, կարողանում է այդ երկու տարաբնույթ գործոնները ճիշտ համադրել և մի կողմից իսլամական արաբական աշխարհի համակրանքը շահել, մյուս կողմից՝ արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը և կարևորությունը շահարկել և այդ բոլորի համակցմամբ կարողանալ Թուրքիայի համար շահավետ քաղաքականություն վարել։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ պարտավորություններ ունենալով՝ կարողանում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Ադրբեջանն այսօր նույնն է անում։ Մի կողմից Ադրբեջանի նկատմամբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևելքի առհասարակ շահագրգռվածությունը, մյուս կողմից Արևմուտքի՝ նավթային ռեսուրսների խնդրի պատճառով ռուսական նավթամթերքը Ադրբեջանի ճանապարհով Արևմուտք հասցնելը։ Ահավասիկ այստեղ կան ընդհանուր շահեր, ու նաև երկու կողմերն էլ ուզում են շահագրգռել Ադրբեջանին՝ հօգուտ իրենց։ Ադրբեջանը կարողանում է այդ հնարավորությունից օգտվել։ Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ես կասեի, որ այսօր առավել մեծ հնարավորություն կա Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականություն վարելու, քան եղել են իմ տասը տարիների ընթացում, որտեղ իսկապես մենք կարողացել ենք շատ արդյունավետ այս քաղաքականությունը վարել և շոշափելի հաջողություններ ունենալ։ Այսօր այդ հնարավորությունները առավել ևս գոյություն ունեն, որովհետև հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճել է, միաժամանակ աճել են հակասությունները. մի կողմից՝ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին զրկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առավել շահագրգռվածությունը՝ ամրագրվելու տարածաշրջանում։ Ահավասիկ մի կարևոր հակասություն։ Կոնկրետ Հայաստանի մասով, թեկուզ և միջանցքի այս շատ հակասական հարցում տարբեր շահագրգռվածությունները, իսկապես հնարավորություն են տալիս Հայաստանին՝ կարողանալու ճիշտ օգտագործել այդ հակասությունները հօգուտ Հայաստանի շահերի։ Այստեղ այդ հակասությունների միասնության և այդ պայքարի դիալեկտիկայի ճիշտ շահարկումն է, որ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում՝ ճիշտ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից հրապարակայնությունը՝ քո ցանկությունները ի հայտ դնելու աշխարհին, սա շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ քո նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կուլիսային և խի´ստ կուլիսային դիվանագիտական աշխատանք տանելը։ Եվ այդ հրապարակայնության և խիստ կուլիսային փակ աշխատանքի համադրումն է, որ հնարավոր կդարձնի արդյունավետ կոմպլեմենտար քաղաքականություն վարելը։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա այդ ուղենիշը։ Իշխանություններն իսկապես չգիտեն՝ ինչ են անում, առաջին օրվանից չգիտեին, այսօր առավել ևս չգիտեն, փորձ չունեին, իսկ այսօր բացասական փորձ ունեն միայն։ Այսօր Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին ձեռք բերած փորձը պարտության, կորուստների փորձ է։ Եվ երբ դու վարել ես մի քաղաքականություն և միայն ձախողում ես ունեցել և դա դու չես ընդունում, համարում ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, նշանակում է՝ դու բացասական փորձ ես կուտակել։ Եվ այսօր հույս ունենալ, որ այդ բացասական փորձի վրա Հայաստանի իշխանությունները կկարողանան ինչ-որ դրական դիվանագիտական արդյունքներ ունենալ, կկարողանան այդ նուրբ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել, ուղղակի ես կարծում եմ, որ միամտություն է։ Համենայնդեպս, սա բավական բարդ խնդիր է, սրա մասին կարելի է շատ ավելի լայն դիսկուրս ունենալ։ Այստեղ դաշնակցային հարաբերությունների խնդիր կա, մենք կորցրել ենք մեր դաշնակիցներին, նորերին ձեռք չենք բերել։ Այսօր կարծես բացասական կոմպլեմենտարություն է անկախ իշխանություններից կիրառվում, այսինքն՝ մենք այդ հակասությունները ի վնաս մեզ ենք օգտագործում, և ոչ թե փորձում ենք այդ հակասություններից օգտվել։ Այո, կա բացասական կոմպլեմենտարություն, և այսօր Հայաստանի իշխանությունները հենց դա են վարում, և դրա արդյունքները մենք իսկապես ակնհայտորեն տեսնում ենք։

Շարունակելի»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>