Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները

Ովքե՞ր են մեր երկրում թրքամետները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի համար չափազանց ծանր իրավիճակում, այսինքն՝ վերջին տարիներին, երբ երկիրը մեծ արագությամբ գնում է դեպի խորտակում, ավելի ընդգծված ու ռադիկալ տրամադրված են արտահայտվում տարբեր վեկտորների կողմակիցները․ եվրոպամետներ, ամերիկամետներ, ռուսամետներ և այլն։ Իհարկե՝ նրանք մշտապես պնդում են, որ միայն հայամետ են։ Նրանք, ովքեր Ուկրաինային փոխանցում են բարեկամական, շնորհավորական ուղերձներ, ասում են՝ մենք հայամետ ենք։ Նրանք, ովքեր ողջունում են Թուրքիայի նախագահի երդմնակալությանը Նիկոլի մասնակցությունը, ասում են՝ որ ուզում եք իմանաք, իրականում մենք իսկական հայամետն ենք։ Նրանք, ովքեր պահանջում են հայ-թուրքական սահմանից հանել ռուսական զինվորներին, որոնք այդ սահմանը պահող միակ բազան են, ասում են՝ ոչ, մենք ենք հայամետը։ Նույնն է նաև ռուսամետների պարագայում, նշում են, որ Ռուսաստանին որ աջակցում ենք, պատճառը հայամետությունն է։ Բացատրում են այսպես՝ Հայաստանի նման փոքր երկրները, որոնք ունեն բազմաթիվ մարտահրավերներ, թե՛ տնտեսական շուկաների մասով, թե՛ սահմանների պաշտպանության, անվտանգային մասով, պետք է լինել խոր գործըկերության, կամ միավորումների մեջ։ Ռուսամետները մեղադրում են արևմտամետներին, էդ չէ՞ ձեր Արևմուտքը, օգնեց Արցախը հանձնել Ադրբեջանին, էդքանից էլ հետո Հայաստանին անգամ բանավոր խոստում չի տալիս, որ կընդունի Եվրամիություն. արևմտամետներն ասում են՝ Ռուսաստանը Հայաստանի ծանր պահերին չաջակցեց, խաղաղապահները Արցախում չօգնեցին և այլն։

Դեմ չեմ, «բաստիոնում» ենք ապրում ու ամեն մեկն ազատորեն կարող է իրեն համարել եվրոպամետ, ամերիկամետ, ռուսամետ և այն, դրան չեմ ցանկանում կենտրոնալ։ Բայց կա նաև մեկ այլ ուղղություն, որը շատ ավելի վտանգավոր է և այսօր, արդեն շատ իրական․ խոսքը թրքամետների մասին է։ Ինչո՞ւ է սա վտանգավոր․ որովհետև ի տարբերություն մյուս բոլոր «մետերի», այլևս ակնհայտ է, որ թրքամետները իշխանության են և որոշում են երկրի ուղղությունը։ Եթե առաջ բացահայտված թրքամետ էին քիչ թվով մարդիկ, բայց հեռու էին պետական համակարգից․ օրինակ՝ քաղաքագետ կոչվող մարդ ունենք, որ երազում է թրքի դռան շուն լինել․ պարզվում է՝ այդ քիչ թվով մարդիկ իշխանություն են։ Այ սա, գոնե շատերդ կհամաձայնեք, վտանգավոր է։ Այլևս ակնհայտ՝ այս իշխանությունը բռնել է թուրքական գիծ։

Ընդամենը երկու օր առաջ, որ Նիkոլը Էրդողանի գիրքը կրծքին սեղմած խնդրում էր այնպես անի, որ Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ ստորագրի, թուրքական գծի ապացույցներից մեկն էր։ Մի երկու օր առաջ էս նկարը ցուցադրել ենք, էլի եմ դնում, ուշադիր նաեք էս նկարին․ սա տեղի չի ունեցել Նիկոլի իշխանության գալու օրը, սա տեղի է ունեցել 6 տարի հետո։ 6 տարի շատերս ասել ենք, վերլուծել ենք, որ սրան է բերում։ Ախր, այսօր չի՛ է, որ խոսում ենք, խոսել ենք 6 տարի շարունակ, բավականին հաճախ։ Ես իմ հերթին, ինձանից խելացի ու փորձառու շատ մեկնաբաններ, վերլուծաբաններ ու քաղաքագետներ իրենց հերթին ասել ենք, որ այն, ինչ Նիկոլն անում է, Հայաստանը տանելու է մտցնի Թուրքիայի տիրապետության տակ։ 2018 թվականից սկսած Արցախի մասին նրա հայտարարություններից հասկացվում էր, որ բանը տանելու է պատերազմի ու հանձնումների։

Մինչև Նիկոլի գալը ի՞նչ իրավիճակ էր Արցախի հարցում՝ անկախության ճանաչման ճաապարհին էր։ Էդպես չէ՞ր։ Էդպես էր։ Ադրբեջանը հա ասում էր ռազմական ճանապարհով կլուծեմ, մեկ անգամ էլ փորձեց, մրթին կերավ, սթրվեց։ Հետո սա եկավ, ասաց Արցախը Հայաստան է և վերջ ու հանձնեց Ադրբեջանին։ Հիմա ասում է՝ Հայաստանի ինքնիշխանություն, պետականություն, խաղաղություն և այլն, ուրեմն լինելու է՝ պատերազմ, ինքիշխանության ու պետականության կորուստ, վերջում էլ  հանձնելու է Թուրքիային։ Էդ իբր խաղաղության համար Արցախը տվեց, Հայաստանից գյուղեր տվեց, ճանապարհներ տվեց, գերիների մասին առհասարակ մոռացավ, Ադրբեջանի դեմ հայցերը խոստացավ հանել, այսօր Սահմանադրությունը խոստացավ փոխել ու ամեն ձև մեզ համոզում է, որ նրանց բռի մեջ ենք, չնայած, որ ինքն է նրանց բռի մեջ։ Եթե թշնամուց նա ուզում է թուղթ ընտրություններում ընտրվելու համար, էդ օգնությունը խնդրում է թշնամուց, պարզ է չէ՞, որ հանձնվել է նրանց։ Նա հիմա 90 միլիոնանոց Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությանն է դիմում, նրանց, ովքեր հենց վտանգն են, որոնք հենց գրավող ու կլանողն են լինելու մեզ։

Այ էս լուսանկարը, իր բառերով ասեմ, կադաստրի թուղթն է նրա, որ Հայաստանը տանում է Թուրքիայի տիրապետության տակ։ Ու գիտե՛ք, եթե Ռուսաստանը, Արևմուտքը իրենց ցանկություններից պատրաստ են հետ կանգնել, իրենց գլոբալ քաղաքականության հաշվարկներում, Թուրքիայի համար հենց սա է անկյունաքարային քաղաքականությունը, իրենց դարավոր ձգտումը, որին հայ-հայ է` հասնում են մեկ մարդու շնորհիվ։

Հետևաբար, հետ վերադառնանք մեր թեմայի սկզբին, պետք է ֆիքսենք՝ նա, ով նիկոլական է կամ ասում է` նիկոլական չէ, բայց որևէ կերպ, որևէ բանով արդարացնում է Նիկոլ Փաշինյանի արածները, թրքամետ է։ Ու անկախ նրանից, թե ինչու է արդարացնում, կան չէ՞ ասողներ՝ եթե ոչ Նիկոլը բա ո՞վ, դե մարդ չկա, հա, ինքը վատն ա, բայց նրանք-սրանք ավելի վատն են, տարբեր դեպքերում ասում են չէ՞՝ ռուսն է, Ամերիկան է, նախկիններն են մեղավոր, Նիկոլը ուրիշ ձև չուներ, խեղճ հարիֆ է․․․ ցանկացած տարբերակով նրան արդարացնողները, թող իմանան, որ  թրքամետության գծի մեջ են, կամա, թե ակամա, էդ ա։ Այո, կապ չունի՝ անգիտակցաբար են ասում, թե հաշվարկով։ Եթե մարդ իրեն համարում է արևմտամետ, բայց Նիկոլ է աջակցում, նա իրականում թուրքական գծի մեջ է։ Եթե մարդ դեմ է Նիկոլին, բայց ասում է թող հլը մնա, մինչև տեսնենք ինչ է լինում, մինչև ես թիմ հավաքեմ ու պատրաստվեմ ընտրություններին, թուրքական գծի մեջ է։

Հիմա դուք եվրոպամետ եք, ամերիկամետ եք, ռուսամետ եք, վրացամետ եք, իրանամետ եք, թե ինչ եք, սա տանում է Թուրքիա՝ իր աջակիցների հետ միասին։ Անկախ էն բանից, թե դու ուր ես ուզում գնալ, նա տանում է Թուրքիա։ Ժողովուրդ ջան, եղեք ինչամետ ուզում եք, բայց իմացեք, որ ցանկացած մեկը, որը Նիկոլի ասածը կփորձի արդարացնել, իմաստ տալ, բոլոր նրանք, ովքեր Նիկոլին, իր ծրագրին կտան քվե, թող իմանա, որ իրենք թրքամետ են։ Նրանք, ովքեր ասում են կանգնենք իշխանության կողքը՝ հանուն միասնականության, նրանք թրքամետ են․ որովհետև սնհնար է միասնական լինել այս նկարի մարդկանց հետ։ Նրանք, ովքեր ասում են՝ ես Նիկոլից մեդալ եմ ստացել, որովհետև ես երգիչ եմ, բռնցամարտիկ եմ, քաղաքականությանը չեմ խառնվում, Նիկոլին չեմ քննադատում, որովհետև ես իմ գործն եմ անում, նրանք թրքամետ են, որովհետև այդ Նիկոլը Հայաստանը տանում է Թուրքիայի տիրապետության տակ ու մնացել է ընդամենը դա պաշտոնականացնելու գործընթացը։ Ով ինչ ուզում է ասի, Նիկոլի հետ հեծանիվ քշողները, Նիկոլի կնոջ դրամահավաքի, ճաշկերույթի մասնակիցները, ՔՊ-ին փող տվողները կամա թե ակամա թրքամետ են․ սա մի օր պետք է հասկանան, սա իրենց պետք է բացատրել։ Էն մարդիկ, որ առավոտը այ էս նկարի մարդու հետ հեծանիվ են քշում, նրանք թրքամետ են։ Դուք հեծանիվ եք քշում Բայրաքթարի աներ Էրդողանից օգնություն խնդրածից․ էսօր գիրքն է բռնել, որ իրենը ստանա, վաղը սաղիս ազգանունները փոխել կտա, որ իրենը ստանա։ Ու խնդրում եմ ՔՊ-ական հիմար նառատիվների մասին քննարկումներ չանել, թե իսկ կարողա խաղաղություն ա բերում բոլորիս համար․ Բայրաքթարի անե՞րն ա մեզ խաղաղություն պարգևելու։ Հա, չմոռանամ․ նրանք, ովքեր Նիկոլից ստացել են պաշտոն, ու էսքանից հետո մնում են, իմացեք, ինչ ծրագրի մասնակից եք, սա պետության պահպանության, էլ չեմ ասում ինքնիշխանության պահպանման հետ աղերս չունի, ընդամենը ձեր պաշտոնի ու փողի խաթեր եք դուք այդ գործին, որովհետև այսքանը տեսնել ու չկարողանալ հասկանալ ակնհայտ բաներ, դա ավելի շուտ հասկանալ չուզենալու մասին է։

Բոլոր նրանք, ովքեր ասում են պետք է առևտուր անենք ադրբեջանցիների, թուրքերի հետ, որովհետև հարևան են և այլն, թող հիշեն Սիրիայի նախագահին, Թուրքիայի հետ հաշտության մասին ելույթներով․ ի՞նչ վիճակում է Սիրիան։ Թուրքիան հարևաններց ո՞ր մեկի հետ ունի լավ հարաբերություն։

Ժողովուրդ ջան, սա մի նկար է, որը չունի բացատրության կարիք, ինքը այ էդքան խոսուն է։ Արցախի հանձնման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը էնքան խոսուն չէ, ինչքան այ էս նկարն է խոսում Հայաստանը թուրքական լծի տակ տանելու մասին։

Կարճ ասած՝ կան տարբեր կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-2020 թվականներին պահել է ժողովուրդը։ 2020-ից հետո ժողովուրդը հասկացավ, որ այս իշխանությունը պահելու ենթակա չէ։ Իշխանությունը պահելու համար Փաշինյանը իրեն նետեց ռուսների գիրկը, մոտավորապես՝ «քոնն եմ, օգնիր մնամ իշխանության, պատրաստ եմ հավատարիմ ծառայել» խոսքերով։ 2022-ին ռուսները հասկացան, որ պահելու ենթակա չէ, վազեց Եվրամիության գիրկը ու հանձնվեց Ֆրանսիայում կամ Գերմանիայում հանձնվող փախստականի պես։ 2023թ․ Արցախը հանձնելուց հետո Եվրամիությունն էլ երես թեքեց, ժողովրդական լեզվով ասաց՝ իրենը ստանալով կողքի քաշվեց, Նիկոլը վազեց ԱՄՆ գիրկը։ Հավատարմության երդումից հետո խոստացան աջակցել, մի քիչ փող տալ, մի երկու անգամվա վերցված վարկի չափ։ Դա էլ պրծավ, կարծես։ Հիմա, արդեն, մոտեցել է վերջին կետին՝ Թուրքիային։

Սա պատահական լուսանկար չէ, սա ասում է՝ ես քոնն եմ, էլ ի՞նչ անեմ, որ հավատաս։ Բոլորը հրաժարվել են Նիկոլ Փաշինյանից, մնացել է Թուրքիան։ Թուրքիան Փաշինյանի նետվելու վերջին գիրկն է։

Պետք է սթափվել, հերիք է, բոլ, ամենքին պետք է բացատրել թե ինչ է կատարվում, թե չէ, իրենց կյանքնով ապրում են, հույսները՝ չգիտես ինչի վրա»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>