Արտակարգ դեպք Երևանի թիվ 19 դպրոցում
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Աղբալյանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։
Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից ու մանրամասնում, որ անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հանգամանքները պարզվում են։