74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել
Դիտել նաև
Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը
2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է
Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել
Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը
«Հրապարակ»-ը գրում է.
«Վարդենիսի Սոթքի զորամասի դիրքերից շարքային զինծառայողների մի մասն արդեն 74 օր է՝ «չի իջել»։ Մեզ ահազանգած ծնողներից մեկը պատմեց՝ նրանցից մի քանիսին փոխարինել են, մյուսները՝ դեռևս սպասում են, ըստ լուրերի։ Զինվորներին տեղեկացրել են, որ հնարավոր է՝ 40 օր էլ «պոստում մնան», մինչև այդ հարցը լուծվի։ Ծնողը նշեց, որ թեպետ որակյալ սնունդ են տալիս, դրա խնդիրը չկա, բայց, այնուամենյանիվ, ըստ կարգի, 21 օրից ավելի զինծառայողը դիրքում չպետք է մնա։ Այդքան ժամանակ «վերևում» մնալու հետևանքով առողջական խնդիրներ են առաջանում, օրինակ՝ զարկերակային ճնշման տատանումներ են լինում։ Մեր տեղեկություններով՝ հերթափոխ չանելու պատճառն այն է, որ փոխարինողներ չկան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

