Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ
Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Պատերազմ Արցախում
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը»,- Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սո՛ւրբ է»
«Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Տիրոջ ողորմած կամքով միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակալին, որ նորոգության երկար աշխատանքներից հետո այլևս ամրակայված ու բարեզարդված և այսօր նոր մյուռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր հավատավոր զավակների, ուխտավորների և այցելու հյուրերի առջև։
Նվիրական այս պահին մեր հոգում արձագանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատես Մովսեսին ուղղված Ամենակալ Տիրոջ խոսքը․ «Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։
Բարձրյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց տապանակիր Արարատի հովանու ներքո Նոյ Նահապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ՝ ասելով․ «Այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար» (Ծննդ․ 8․21)։ Սուրբ է
Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։
Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։
Սուրբ Էջմիածնից ճառագող երկնային լույսով ու շնորհներով է շողարձակել հավատքը ազգիս զավակների սրտերում և ամրապնդվել սերը հայրենիքի հանդեպ։ Հայոց սրբօրրանի ներշնչանքով են ստեղծվել հայոց գիրն ու դպրությունը, ոգի ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։
Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, և նրա օրհնաբեր կամարների ներքո են մխիթարություն ու հանգստություն գտել փորձությունների ու նեղությունների ենթարկված, այլև Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները։
Այս նվիրական սրբավայրում է նաև մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որը և իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով։
Տերունահաստատ Սուրբ Էջմիածինը՝ լուսավորչակերտ Մայր Տաճարով, հավաստիքն է Աստծո հետ մեր հավիտենական ուխտի, դարավոր վկան առ Աստված ու հայրենին նվիրումով ապրելու մեր համընդհանուր վճռականության, պայծառ փարոսը ազգային-եկեղեցական մեր անդաստանի։
Արդար ու ճշմարիտ է՝ Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։

Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում, աներեր ու անհաղթելի։ Պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։ Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։

Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։
Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։
Սիրելիներ, Հայոց Հայրապետները ազգիս հավատացյալ զավակների ամբողջանվեր հոգածությամբ բոլոր ժամանակներում պահպանել, նորոգել ու վերակառուցել են Մայր Տաճարը, որպեսզի այն դարեդար առաջնորդի համայն հայությանը փրկության ճանապարհով, հարատև մնա անխախտ վեմը մեր մշտավառ հավատքի և հոյակերտ վկան Քրիստոնյա Հայաստանի։ Վերաօծյալ այս սրբավայրը մեր հավատքին նոր ամրություն է հաղորդելու, բազուկներին՝ զորություն, մտքերին՝ պայծառություն և սրտերին՝ լավատեսություն, որով պիտի դիմագրավենք նորօրյա փորձություններն ու աղետաբեր վտանգները։
Հոգենորոգ այս պահին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդի զավակներին, որ այսօր մեծագույն ուրախություն և հոգևոր մխիթարություն են ապրում Աստծո Տաճարի վերաօծման ու վերաբացման առիթով։
Հայրապետական Մեր պատգամն է ձեզ, հավատավոր ժողովուրդ հայոց, մեր բարեպաշտ նախնյաց նմանությամբ հայրենյաց և Սուրբ Էջմիածնի սիրով պաշտպանենք մեր երկիրն ու մեր սրբությունները: Հույսով ու լավատեսությամբ լծվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա։ Ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության ու համերաշխության ոգին։ Մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողությունն ու քինախնդրությունը։ Զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից։
Համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցությամբ, որ հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։
Կրթենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական։ Արդ, ապրենք ու գործենք հոգևոր արթնությամբ, մեր պետությունը, մեր ազգային կյանքը զորացնելու վեհ ու պայծառ տեսլականով։
Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում մեր Եկեղեցու մեծանուն բարերարներին, որոնց ազնիվ ընծայաբերումներով հնարավոր եղավ իրականացնել Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։ Մեր օրհնությունն ու գնահատանքը՝ հավատավոր Մեր զավակներին, որ տարիներ շարունակ իրենց լուման են ներդրել այս կարևոր գործում և համբերությամբ սպասել այս բաղձալի օրվան։ Ձեր վարձքը մարգարեի ազդարարած պարգևն է՝ ըստ Աստծո խոստման. «Խաղաղություն պիտի տամ այս տեղին, հոգու խաղաղություն՝ որպես փրկություն բոլոր նրանց, ովքեր կաշխատեն վերականգնել այդ տաճարը» (Անգե 2․10)։

Հայրական ջերմ զգացումներով Մեր գնահատանքն ենք բերում Մայր Տաճարի նորոգությունը իրականացրած վաստակաշատ, բազմահմուտ շինարարին, ճարտարապետներին, նկարիչ վերականգնողներին և ներգրավված մյուս մասնագետներին, ովքեր բարեխղճորեն կատարեցին իրենց աշխատանքը։
Վերաօծյալ այս Տաճարից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ արքայի բարեխոսության հայցով, Մեր անդրանիկ աղոթքն ենք առ Աստված բարձրացնում հայրենի մեր երկրի, աշխարհի խաղաղության համար, խնդրում Աստծո ողորմությունն ու զորակցությունը հարազատ բնօրրանից բռնի տեղահանված արցախահայությանը, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակներին։
Հայցում ենք, որ հավատքով ու հույսով զորացյալ և սիրով միասնական ազգս հայոց աստվածահաճո իրագործումներով շենացնի ու պայծառացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը, և թող Միածնի Իջման Սուրբ Սեղանից շողարձակող օրհնություններն ու շնորհները սփռվեն համայն մեր ժողովրդի կյանքին այժմ և հավիտյանս. ամեն։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>