Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Մակրոնին Արցախը չբավականացրեց

Հաջորդ քայլը Հայաստանի կարգավիճակի հետ կապված ակնկալիքների նշաձողի իջեցումն է:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն 2022 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ և բացահայտ հայտարարեց «Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին, ակնհայտ էր, որ այդ քայլը կբերի Հայաստանի պետականության նշաձողի իջեցմանը։ Այս հայտարարությանը հաջորդած իրադարձությունները հաստատեցին այս տեսակետը։ Պաշտոնական Փարիզը՝ ի դեմս նրա նախագահ Էմանուել Մակրոնի, նույնպես կարևոր դեր խաղաց այս գործընթացում, բայց նախ և առաջ, և խոսենք տեղեկատվական պատճառներից, որոնք կրկին ստիպում են հիշել Մակրոնի դերը հայ ժողովրդի կյանքում։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, անդրադարձել է աշխարհի տարբեր հակամարտությունների ու դրանց լուծման հարցում միջազգային հանրության դերին։

«ՀՀ վարչապետը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Միջազգային հանրությունը պետք է ներգրավվի նաև այնտեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է Մակրոնը։

Հատկանշական է, որ Մակրոնն ասել է՝ Ֆրանսիան կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ընդհանրապես, Մակրոնն իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ արտահայտել է դեռ 2023 թվականին՝ հայտարարելով, որ հայկական պետությունը դիտարկում է որպես «բուֆեր» Ռուսաստանի և Եվրոպայի միջև։

Այստեղ վտանգավորն այն է, որ Մակրոնը և նրա նման առաջնորդները իսկապես գիտեն, թե ինչպես կառուցել «բուֆերներ և բուֆերային գոտիներ»: Ուկրաինան նմանատիպ «բուֆեր» է Ֆրանսիայի համար: Ակնհայտ է, որ Փարիզը ուս ուսի տված կանգնած է Վլադիմիր Զելենսկու կողքին…

Մակրոնի «աջակցությունը» քիչ է թվացել, և Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար Ժան-Նոել Բարոն նույնպես հայտարարություններ է արել։ Դիվանագետը Մակրոնից ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ Փարիզը չի զիջի ոչ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, ոչ էլ նրանց մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, որոնք ճանաչված են Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայերը, Լաչինի միջանցքի 9 ամիս շրջափակումից հետո, Ադրբեջանի ռազմական ճնշման և Ռուսաստանի հայացքի ներքո ստիպված եղան լքել իրենց հողերն ու տները։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում՝ ոչ միջազգային իրավունքի խախտումները և ուժի անվերահսկելի կիրառումը, չնայած ընթացող բանակցային գործընթացին և խաղաղության ճանապարհների առկայությանը, ոչ էլ մարդկային անհամաչափ տառապանքին»,- ասել է Բարոն։

Եթե պարոն Բարրոն հիշում է ամեն ինչ, ապա գուցե հիշում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումը։ Հանդիպում, որտեղ նախագահ Մակրոնը եղել է ողջ գործընթացի մասնակիցներից մեկը։ Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ Բրյուսելն ու Փարիզը՝ որպես համաձայնության միջնորդներ, պետք է ձգտեին ապահովել արցախահայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը (լսեք Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին, ով մանրամասն ներկայացնում է Պրահայի 2022 թվականի դավադրության մանրամասները), ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը։

Բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեղավ։ Բարոն սա էլ չի մոռանում, թե՞ գերադասում է չհիշել սա։

Դժվար է գերագնահատել Պրահայի պայմանավորվածությունների նշանակությունը Արցախի անկման հարցում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ միայն երբևէ չեն եղել այս քաղաքական ակտի մանրակրկիտ ուսումնասիրություններ, այլև գնահատական չկա Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, որոնք սրվել են Պրահայի դավադրությունից հետո։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>