Թե ինչ է կատարվում, գիտեն Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը. Արծվիկ Մինասյան
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում անդրադառնալով Փաշինյան-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններին, նշում է. «Թե ինչ է կատարվում, գիտեն Ալիեւը, Էրդողանը, Փաշինյանը»:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Փաշինյանը ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե գնում եմ խաղաղության, պաշտպանեք ինձ:
Այդ կանոնակարգը բավարարում է Ադրբեջանի ցանկությունը:
ՍԴ-ն իրենց գրպանում է, ԱԺ-ն չպետք է քննի այդ պայմանագիրը:
Ցանկացած հատվածի սահմանագծում ենթակա է հանրաքվեով հաստատման:
Նիկոլի ասած՝ պետք է նստենք, սպասենք, թե երբ Ադրբեջանը կբարեհաճի զավթած տարածքները վերադարձնել:
ԵՄ-ին անդամակցելու ստորագրահավաքը հակաօրինական է, օրակարգը՝ կեղծ:
Փորձում են դա մրցակցության մեջ դնել Անկախության հռչակագրի հետ:
Այս կեղծ օրակարգը բերում են, որ հասարակությունը մոռանա այսօրվա ծանր վիճակը:
Եթե Փաշինյանը տղամարդկություն ունենար եւ ՄԱԿ-ի ամբիոնից խոսեր այդ մասին, ես կհասկանայի: