Փաշինյանը պատրաստ է զիջել միջանցքը, միայն թե անունը միջանցք չլինի. Հայկ Խալաթյան
Քաղաքագետ Հայկ Խալաթյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում ասում է, որ ըստ Էրդողանի, արդար աշխարհը երևի Արցախն է՝ առանց հայերի:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Փաշինյանն ու իր թիմը պատրաստ են զիջել միջանցքը, միայն թե անունը միջանցք չլինի:
Ռուսաստանի համար կարեւոր է Հյուսիս-հարավ ճանապարհը:
Թուրքիայի ուժեղացումը նշանակում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացում:
Այդ պայմանագիրը կստորագրեն այնպիսի պայմաններով, որոնք հավասար կլինեն Հայաստանի ոչնչացմանը:
Ալիեւը ասել է, որ այդ ռազմավարական կետերը գրավել են, որ վերահսկեն Հայաստանը:
ՍԴ անդամները պետք է հասկական՝ իրենց որոշման համար պատասխանատվություն են կրելու:
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեւարքի մեջ են:
Ռուսաստանը Աբխազիային ասաց՝ սուվերեն երկի՞ր եք, բարի եղեք՝ ինքներդ վճարել ձեր աշխատավարձերը եւ հոսսանքը գնեք շուկայական գներով:
Հայաստանում արտադրված ապրանքների հիմնական շուկան Ռուսաստանն է:
Մակրոնը ասել է՝ Հայաստանը բուֆերային գոտի պետք է լինի:
Բարդ գործընթաց է լինելու, շատ բան կախված է մեր հասարակությունից: