Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ
Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Պատերազմ Արցախում
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովուրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները

Վրաստանում իշխանության և Բայդենի ամերիկյան վարչակազմի միջև հակասությունը այն աստիճանի է հասել, որ կողմերը արդեն իրար դեմ բաց քաղաքական պատերազմ են հայտարարել:

Օրինակ, այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդներն ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետի հրավերը չեղարկելու հետ մեկտեղ,վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները և վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպումը:Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է հանդիպումը։

Այս քայլը ամերիկացիները բացատրում են, իբր,Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող «հակաարևմտյան ուղու պատճառով»:

Ի պատասխան դրա, «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի անդամ և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին  Իրակլի Կոբախիձեի հրավերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելությանըչեղարկելը  համարել է  «անլուրջ քայլ»:

Ըստ Պապուաշվիլիի՝  ԱՄՆ-ի  գործողությունները վկայում են վրացական ընդդիմության անմխիթար վիճակի մասին։

«Հաջորդ օրը նրանց ուղարկած հրավերը հետ է կանչվել։ Այս պահվածքը լուրջ չէ։ Առաջին հերթին, դա վիրավորանք է Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար, որը մենք տեսանք այս վարչակազմի պահվածքում»,- նշել է այդ  երկրի ԱԺ նախագահը:

«Եթե ​​նույնիսկ ինքը՝Բայդենը գա Վրաստան և ուղղակիորեն ներքաշվի նախընտրական արշավին, ոչինչ չի օգնի այս արմատական ​​ընդդիմությանը»,- . այսպես արձագանքեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախագահի ընդունելությանը հրավիրված հրավերի չեղարկմանը։

«Օտար ուժերը փորձում են տարբեր քարոզարշավներ ծրագրել հենց դեսպանատներում, ինչ անել և ինչպես... Նայեք ներկայացված արմատական ​​ընդդիմադիր սպեկտրին, նրանք մարդկանց հետ չեն խոսում, նախընտրական քարոզարշավ են իրականացնում դեսպանատներում և օտարերկրացիների համար։ Այս երկրի ապագան ու ճակատագիրը որոշում է վրաց ժողովուրդը։ Անցյալ է դարձել այն ժամանակը, երբ դրսից հրահանգներ էին ստացվում, թե ինչպես պետք է գործի կառավարությունը։ Վրաստանի իշխանությունները գործում են վրաց ժողովրդի ցուցումներով. մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը։ Չի լինի և չի կարող լինել «երկրորդ ճակատ»՝ կրկին հաշվի առնելով երկրի շահերը, և երկիրը չի միանա պատժամիջոցներին»,- ասել է Կալաձեն։

Վրաստանի իշխանությունների  հռետորաբանության նման փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին.ներկայիս վրացական իշխանությունները պատրաստվում են գրեթե ամբողջովին խզել հարաբերություններն ամերիկյան գործող վարչակազմի հետ, քանի որ վերջիններս արդեն բաց և կոպիտ ձևով նախընտրական քարոզ են իրականացնում ի օգուտ ընդդիմության:

Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչ ճակատագրական բնույթի են լինելու հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքները այդ երկրի համար:

Այդ օրը պարզ կդառնա, թե ինչ վիճակում կհայտնվի Վրաստանը,և որ ուղիով կզարգանա այդ երկրի վեկտրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>