ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցով որոշում կայացնելու
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը ՍԴ-ում ավարտվել է։ ՍԴ հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դեռևս հայտնի չէ, թե երբ կհրապարակվի այն։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր գրավոր ընթացակարգով քննել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ, մասնավորապես նշվում է, որ գործընթացը հնարավոր է խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդվածներից 4-րդում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
ՍԴ-ում դրական արձագանքից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման: