Արմեն Շահգելդյանը՝ «Արարատի» մարզիչ
Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում է ընդգրկվել անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
43-ամյա մասնագետը ֆուտբոլային կարիերան սկսել է «Արարատում»: Երեւանյան ակումբի հետ նա 1993 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 1996/97 մրցաշրջանում այդ հաջողությունը կրկնել է արդեն «Փյունիկի» կազմում: Հայաստանի բազմակի գավաթակիր է, երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Շահգելդյանը ազգային հավաքականում նորամուտն է նշել 1992 թվականին: Անցկացնելով 53 հանդիպում՝ 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: 2010-2011-ին գլխավորել է Աշտարակի «Միկան»: