Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է. փաստաբանները դիմել են ռուսական կողմին որոշ պարզաբանումների համար
Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Սերոբ Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Գուրգեն Գրիգորյանը և Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունն այն է, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»։