Խանջյան փողոցի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը: