Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ շատ է քննադատվելու. Հայկ Ալումյան
Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ ավելի շատ է լինելու մարդկանց ուշադրության կենտրոնում, և ավելի շատ է քննադատվելու, քան շարքային մարդը: Այս մասին Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժլա Թովմասյանի դատական նստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անժելա Թովմասյանի փաստաբանը:
«Գերմանիայի պատգամավորներից մեկին անվանել էին «идиот»: Գերմանիայում ասողը ենթարկվել էր որոշակի պատասխանատվության, բայց Եվրոպական դատարանը գտել էր, որ էդպես չպիտի լինի, քանի որ բարձր պաշտոնների հավակնող մարդը պետք է հանդուրժի դա՝ հաշվի առնելով, որ նա ավելի շատ է քննադատվելու, քան շարքային քաղաքացին»,- նշեց նա:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: