Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է Պատերազմ Արցախում
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին

Առկա մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում. ՀՅԴ

ՀՅԴ ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 33-րդ տարեդարձը կարևոր առիթ է արժևորելու անկախ պետականության կայացումը, ինչպես և անդրադառնալու մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է և բաղձալի երազանքը: Այս նվաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետևողական և համառ պայքար:

Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրության առջև կանգնեց 1991 թ. և արցախյան գոյամարտի բովում կյանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարավոր իղձը: Անցած երեք տասնամյակների ընթացքում, չնայած առկա խնդիրներին և բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրվեց հայոց նոր պետականությունների կայացման ասպարեզում, ձևավորվեց ուժեղ և հուսալի բանակ,  զարգանում էր երկրի տնտեսությունը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպես հարգանքի արժանի պետություն: 30 տարուց ավելի Արցախի անկախ Հանրապետությունը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես և իր ողջ կարողականությամբ եղավ հայոց երկու Հանրապետությունների զարգացման գործընթացի մասնակիցը:

Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ազգավնաս գործունեությունը հանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդեն անմիջական սպառնալիքի ներքո են հայտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու  անկախությունը:

Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքների դերը:

Այս մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում, որի առաջնահերթ անելիքները պետք է լինեն  Հայաստանի արտաքին և ներքին անվտանգային հուսալի համակարգերի ձևավորումը, պատմական բնօրրան՝ արցախահայության վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանություն, որը հայ ժողովրդի  համար կապահովի իրական խաղաղություն և բարգավաճում:

Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայոց անկախ պետականության գոյությունը եղել և մնում է անսակարկելի արժեք:

 Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորելով անկախության տոնի առիթով մենք խոնարհվում ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջև:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ինչպես երեկ, նույնպես և այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու  հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո

                                                                                                  21.09.2024թ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>