Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր ահազանգ էին ստացել Արտաշիսյան 46 շենի բնակիչներից։
Խնդիրը կայանում է նրանում, որ շենքի փակ պատշգամբը փլուզվում է, նկատելիորեն թեքվել է ու առանձնացել` վտանգելով շենքի սեյսմիկ վիճակը, վերին հարկից էլ երկու մեծ քար պոկվել ընկել են, արեբախտաբար այդ պահին մարդ չի եղել բակում։
Քանի որ այս շենքի կառավարման Համատիրությունը դառը փորձ ունի` նման իրավիճակում գտնվող երրորդ պատշգամբի վերանորոգման համար Համատիրության նախագահին տուգանել են, ուստի համատիրությունը չի վերանորոգել և խնդիրը էլ ավելի է խորացել։
Մեր խմբակցությունը հենց այսօր համապատասխան գրությամբ ահազանգը հասցրել է Քաղաքապետարան, հետևողական ենք լինելու, որպեսզի այս անհանդուրժելի իրավիճակը հնարավորինս արագ լուծվի, բնակիչների կյանքը վտանգված է, այսպես շարունակելը վտանգավոր է։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութ՝
https://www.facebook.com/watch/?v=1451434565523200