Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար
Դիտել նաև
Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Երևան-Մոսկվա բիզնես դասի ինքնաթիռը, Ադրբեջանի տարածքով թռչելիս, տագնապի ազդանշան է տվել, բայց թռիչքը շարունակվում է
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույթունից, վիճաբանության երեք մասնակիցներն էլ ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: