Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով
«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում Մոսկվայում գտնվող Տարոն Մարգարյանը պարգևատրել է հումորիստ. Շուոմեն Գարիկ Մարտիրոսյանին։
Այս մասին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան է հայտնել իր Instagram-ում։
«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,- մակագրել է Ժաննան իր հրապարակած լուսանկարը։