Պուտինի մամլո խոսնակի ընտանիքը շքեղ բնակարա՞ն ունի Փարիզի կենտրոնում
Ռուսաստանի ընդդիմադիր գործիչներից մեկը` Ալեքսեյ Նավալնին, ով նաև հետաքննում է կոռուպցիոն դրսևորումները Ռուսաստանի իշխող վերնախավում, բացահայտել է, որ Պուտինի մամլո խոսնակ Պեսկովի դուստրը և նախկին կինը սեփականություն ունեն Փարիզի կենտրոնում, որի արժեքը հասնում է 1 780 000 եվրոնյի:
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը ամուսնալուծվել է և կրկին ամուսնացել է: Այսօր նրա կինը ռուսական հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկան է:
Նավալնիի այս բացահայտմանը արձագանքել է Պեսկովի դուստր Ելիզավետան` հեգնելով Նավալնիին:
Zham.am