Մառախուղի պատճառով այսօր խախտվել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքային գրաֆիկը
Երևանի եղանակային պայմանների, մասնավորապես՝ մառախուղի պատճառով այսօր խախտվել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքային գրաֆիկը։
Ինչպես երում է օդանավակայանի կայքի «Մեկնումներ» և «Ժամանում» բաժիններից՝ մի շարք չվերթներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել: Այնպես, օրինակ, հետաձգվել են Երևան-Դուբայ, Երևան-Մոսկվա, Երևան-Դոհա, երևան-Կիև, Երևան-Թբիլիսի, Երևան-Վարշավա, Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, Եկատերինբուրգ-Երևան, Շարժա-Երևան և մի շարք այլ չվերթներ:
Չեղյալ են հայտարարվել Երևան-Վիեննա, Վիեննա-Երևան, Երևան-Վարշավա, Վարշավա-Երևան և մի շարք այլ չվերթներ:
Zham.am

