ՔՊ-ի Իրական Հայաստանը
-Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, և դա ունի պատմական ու շատ կոնկրետ պրակտիկ պատճառներ,
-Արդբեջանն ամենաբարձր մակարդակում Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի պայմաններն ընդունելու հետ,
-Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային իղձը թյուրքական աշխարհի ստեղծումն է, ինչի համար տարվում է շատ կոնկրետ պետական քաղաքականություն,
- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:
- Միջազգային կարգը քայքայված է և անտարբեր էթնիկ զտումների ու ցեղասպանությունների հանդեպ,
-Հայաստանի հանրությունը մասնատված է, բաժանված միմյանց թշնամական հատվածների, Սփյուռքը ապակողմնորոշված ու ինքնությունը կորցնելու վտանգի առջև, պետական ինստիտուտներն անարդյունավետ են, ու՝ կաթվածահար:
ՔՊ-ի հայտարարած Իրական Հայաստանն իրականում Անուրջների Հայաստան է ու առընչություն չունի իրականության հետ:
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից