Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները

Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, կազմել զեկույց։ Ասում են՝ գաղտնի է մնալու ժողովրդից, ըստ երևույթին՝ որ կտորը ուզենան, իրենց ձեռք տա, կներկայացնեն հանրությանը։ Անկեղծ ասած՝ երևի ճիշտը այն է, որ ոչինչ չներկայացնեն հնրությանը, քանի որ Էդ հանձնաժողովը կազմված է եղել  բացառապես իշխանականներից, որոնց թիմին հանրությունը մեղադրում է պատերազմը պլանավորված պարտվելու մեջ։ Էդ հանձնաժողովում մարդիկ են, որ ՔՊ լրատվականում, ԱԺ աբիոնից և այլ հարթակներով միշտ ստեր, մանիպուլյացիաներ են տարածում, հիմա նրանք պետք է վստահելի զեկույց պատրաստե՞ն։ Վահագն Ալեքսանյանը, որ 3 րոպեանոց ելույթից 7 վայրկյանանոց կտոր է կտրում-հանում, որ մանիպուլյցիա անի, ինքը պետք է անաչառ քննի՞։ Ի՞նչ պետք է լինի մի հանձնաժողովի քննածը, որի անդամները Անդրանիկ Քոչարյանն են, Վահագն Ալեքսանյանը, Մելքոնյան Գագիկը ու այլ ՔՊ-ականներ, հանձնաժողովի փորձագետն էլ Արծրուն Հովհաննիսյանն է, որը ՀՀ պատմության մեջ ընդունված է համարել ստերի արծաթե մեդալակիր՝ ոսկի նվաճած Նիկոլից հետո։ Էդ հանձնաժողովը նախևառաջ պետք է քններ, թե Արծրունը իր կամքով է՞ր ստեր տարծում, թե հեսա Բաքու ենք մտնում, թե՞ իրեն գրում-տալիս էին։

Հիմա, ըստ էության, իրենց զեկույցով արդարացրել են պատերազմում պարտությունը, մեղավոր են համարել չգիտեմ ում, Նիկոլին՝ անմեղ գառնուկ ու կհրապրակեն նշանակած մեղավորների և նշանակած անմեղների անուններ։ Դուք, ժողովուրդ ջան, վստահաբար եմ ասում, չեք իմանա ձեզ հուզող հիմնական հարցերի պատասխանը։ Չեք իմանա, թե իրականում ինչը բերեց պատերազմի, ինչու բնակցությունները տապալվեցին, ինչու էր ասում՝ ինչ ուզում եմ՝ բանակցում եմ, ինչ պայմանավորվեցին Դուշանբեում, ով ինչ պայմանավորվածություն խախտեց, ինչու էր Փաշինյանն անընդհատ շեշտում, որ պետք է հարցը լուծվի նաև Ադրբեջանին ընդունելի տարբերակով, ինչու Փաշինյանի իշխանությունը Հայաստանը չզինեց, ինչու առան չգործածելի կամ առանց հրթիռների զենքեր, ինչու հենց առաջին օրը Փաշինյանը հայտարարեց, թե ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի և ընդհանրապես, ինչու էր պարբերաբար եթեր մտնում ասում՝ կապիտուլյացիա չի լինեու, երբ Արծրունը խոսում էր հաղթանակի մասին, ինչու մեր կադրային գեներալ գնդապետներից և ոչ մեկը մասնակցություն չունեցավ պատերազմին, ինչ գործ ունեին Արցախի շտաբում Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Աննա Հակոբյանը, ինչու էին օդը չփակելով՝ զինվորներին մեքենաները լցնում ու ուղեկցում դեպի մահ, ինչու ունեինք զրահաբաճկոնների խնդիր, ինչու պատերազմը դադարեցնելու բոլոր աաջարկները Փաշինյանը մերժեց, ինչու Շուշին հանձնելը երկու օր թաքուն պահեցին, ինչու հանձնեց շրջաններ առանց կրակոցի, քանի հոգի է իրականում զոհվել պատերազմում, ինչ են բանավոր պայմանավորվել Նիկոլն ու Ալիևը, ինչու մշակվեց, ով մշակեց ու իրականացրեց Լելե Թեթեփե օպերացիան, ինչու էր եթերներում պատմում օպերացիաների մասին, որոնք չէին ավարտվել, ձախողված օպերացիաների կամ Աշոտիկին անվնաս հանելու համար ով գեներալի կոչում ստացավ, ինչպես դուրս եկավ Շուշիից ԱԱԾ նախկին տնօրենը, որ հիմա Քննչականի տնօրենն է կամ ընդհանրապես ինչու էր գնացել Շուշի։

Սրանք ասում էին՝ մենք բացելու ենք աբողջ ճշմարտությունը, հիմա ասում են՝ գաղտնիք է, ժողովրդին չենք ներկայացնի։ Վաղը ընդամենը կցկտուր բաներ են փոխանցելու, ասելու են՝ լիքը գաղտնիքներ կան, չենք կարող ասել, բայց մեղավոր է այսինչը, անմեղ՝ այսինչը, այսինքն՝ Նիկոլը, բնականաբար, միակ անմեղը։ Բայց ի՞նչն է գաղտնիք․ ձեր զեկույցը Արցախի մասին է, Արցախն արդեն հանձնել եք, ի՞նչն է գաղտնի, Արցախի դիրքերի մասին ինֆորմացիա՞ն․ էդ դիրքն էլ, բունկերն էլ, շտաբն էլ, նախագահականն էլ, նախագահին էլ հանձնել եք։ Ղարաբաղը փաթեթով տվել եք, ի՞նչն է գաղտնիք։ Բա, Անդրանիկ Քոչարյան, զեկույցը հրապարակիր, տեսնենք՝ քո տղային ռազմաճակատից թիկունք տեղափոխեցի՞ր, թե՞ Տոնոյանը չտեղափոխեց, դրա համար թարսվեցիր հետը, օրինակ։ Բա զեկույցը հրապարակիր իմանանք՝ Նիկոլի հավատարիմ խորհրդականներ, Քոչարյանի դեմ ցուցմունքով խորհրդական նշանակված Արշակն ու Քոչարյանի հրամանով ուսադիրները պոկած, հետո քո ինադու գեներալի ուսադիրները վերականգնած Վաղարշակը ինչ խորհուրդներ էին քեզ տալիս, տապալված գեներալների խորհուրդներով ուր հասար։ Դուք սրանք պետք է բացահայտեիք հանրության համար։ Հիմա դուք ընդամենը հանրությանը ներկայացնելու եք ձեր կարծիքը ձեր իշխանության անմեղության մասին։

Մանիպուլյացիաների վարպետ վահագնալեսանյանների կազմած զեկույցով կարող ա «ապացուցվի», որ Փաշինյանը փրկել ա հայ ժողովրդին, որ հազիվ հասցրել ա Արցախը հանձնի, թե չէ վատ բա էր լինելու Արցախի ու Հայաստանի հետ։ Էդ հանձնաժողովը, վստահաբար, չի տա հարցի պատասխանը, թե ինչու պատերազմից հետո մեր պարտություններն էլ ավելի շարունակվեցին, ինչու ունեցանք Սյունիքից հանձնված տարածքներ, ինչու ունեցանք 2021 թվականի մայիսի 12, երբ թշնամին ներխուժեց Հայաստան առանց կրակոցի, ինչու ունեցանք 2022 թվականի սեպտեմբերի դեպքեր, ինչու Արցախը հանձնվեց ու ինչու են խոսում վաղվա հանձնումների մասին։

Երկու տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը կրակ բացեց Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ։ Ապա հարձակվեց, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ առաջխաղացում ունեցավ և ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքների օկուպացիան հասցրեց ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի։ 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 224 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։

Այդ օրը Հայաստանի իշխանությունը հերթական խայտառակությունն ապրեց․ Այդ խայտառակության սիմվոներից մեկն էլ գենշտաբի պետ Էդվարդ Ասրյանն էր, էն որ լրագրողին ասում է արի գնանք միասին սահմանը պահենք։ Ասրյանն ասաց՝ ադրբեջանցիներին շրջափակման մեջ ենք առել, բայց գերի չենք վերցնի, կթողնենք պաշարը սպառվի, հետ գնան։ Հարցնում էին ինչո՞ւ գերի չեք վերցնում, չէ՞ որ մենք էլ ունենք գերիներ, կփոխանակենք։ Ասրյանը հոդաբաշխ բացատրություն չէր տալիս հարցին։ Գենշտաբի պետը շրջափակման մեջ հայտնված թշնամական զորքի մասին ասում է՝ թողել ենք սովածանան հետ գնան․ սա չլսված բան է աշխարհում տեղի ունեցած հակամարտությունների մեջ։ Այսօր թշնամին ասում է՝ իմ գրաված դիրքերից ոչ մի միլիմետր հետ չեմ գնա։ Նիկոլն էլ ասում է՝ մենք չենք դրել խնդիր զենքով հետ բերելու, ինչքան կարողացանք դիվանագիտությամբ, կարողացանք։ Իսկ թե դիվանագիտությունն ովքեր են վարում, անուններն անգամ տալիս լացդ գալիս է։

44-օրյայի դեպքերը քննել-ավարտելուց հետո երևի Քոչարյան Անդոյին խնդրեն Ջերմուկի դեպքերն էլ քննի, մի բան հորինի, իրենք հորինելուց լավ են։

Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը ավելի շատ են կորցրել, քան այդ պատերզմի ժամանակ։ Այս պահին Ադրբեջանը բարձունքներ է գրավել Սյունիքում․ էն որ Նիկոլն ասում էր՝ եթե սարի ծերին ձյունք կա մեր ինչի՞ն է պետք, պարզվեց՝ հիմար Ադրբեջանին պետք են մեր սարերը, որոնց ծերին ձյուն կա, ինչպես որ «դժբխտ ու դժգույն» Շուշին էր պետք։ Ադրբեջանը վրցրեց բարձունքներ Վայոց ձորից, Գեղարոքունիքից, Տավուշից։ Էս ամենի մեղավորի անունը բոլորի շուրթերին է, «բոլորը» գուցե ներառում է նաև ՔՊ-ականներից շատերին։

Ցավալին այն է, որ պատերազմից հետո Նիկոլը իր խմբակով մնաց։ Գեղարքունիքում ու Սյունիքում հանձնումներից հետո Նիկոլը իր խմբակով մնաց։ Ջերմուկից հանձնելուց հետո Նիկոլը իր խմբակով մնաց։ Ղարաբաղը ամբողջությամբ անձնելուց հետո Նիկոլը իր խմբակով մնաց։ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո Նիկոլը իր խմբակով մնաց։ Նա մնաց հանձնելու համար։

Էլի մնաց, էլի է հանձնելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>