Ինչպես է Հայաստանը քվերակել Երուսաղեմը «չճանաչելու» վերաբերյալ բանաձևին (Լուսանկար)
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու շուրջ ԱՄՆ-ի որոշումը:
Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն:
Կողմ քվեարկած պետությունների կազմում էին, Անվտանգության խորհրդի անդամ 5 պետություններից 4-ը՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան:
Նշենք , որ Հայաստանը այն 128 պետությունների թվում էի, որոնք կողմ քվեարկեցին բանաձևին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել այն երկրների ֆինանսավորումը, որոնք կողմ կքվեարկեին ՄԱԿ-ի բանաձևին։
Zham.am

