«Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ
«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի հետ։ Այս մասին տեղեկացնում է 7or.am-ի տելեգրամյան ալիքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն այցելել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։
Պատվիրակության կազմում են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սամվել Հակոբյանն ու Գրիգոր Իսկանդարյանը։