ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ)
Այն, որ ՔՊ-ականները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, շատ են սիրում ուտել, գաղտնիք չէ։ Իրենց մոտ երկիր կառավարելն ուտելու հետ է ասոցացվում։ Բայց հատկապես սիրում են բյուջեի փողերն ուտել ու խախտել բոլոր գրված ու չգրված օրենքները։
Օրինակ, կերել են ջրահեռացման ցանցերի կառուցման համար քաղաքային բյուջեից հատկացված շուրջ 2 միլիարդ դրամը․ ջրահեռացման համակարգը չի աշխատում, դիտահորերը համատարած խցանված են, հորդառատ անձրևի դեպքում էլ Երևանն ամեն անգամ Վենետիկի է վերածվում։
Ինչպես կասեր «դասականը»՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր, խախտի, փող կեր, փող կեր, խախտի․․․