Ըստ ադրբեջանցի քաղաքագետի, հայ - ադրբեջանական պատերազմը Ղարաբաղի համար անխուսափելի է
Ադրբեջանցի քաղաքագետ Մեհման Գաֆարլին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի համար հայ - ադրբեջանական պատերազմը անխուսափելի է: Այս քաղաքագետի կարծիքով, որը հիմնականում աշխատում է Ռուսաստանում, գալիք 2018 թվականը ընդհանրապես մտահոգիչ տարի է լինելու աշխարհի համար, քանզի ռուս- ամերիկյան հարաբերությունները վատթարագույն վիճակի մեջ են, պայթյունավտանգ վիճակի մեջ է գտնվում նաև միջին արևելքը, որտեղ ծայրաստիճան սրվել են Սաուդյան Արաբիայի և իրանի փոխհարաբերությունները, ծանր վիճակում է նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը, որտեղ հատկապես Հյուսիսային Կորեայի շուրջ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի:
Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով Ադրբեջանը զգույշ պետք է լինի Ղարաբաղի հարցում, քանզի պատերազմական գործողությունների բռնկման արդյունքում նա կարող է բախվել ոչ միայն Հայաստանի, այլև` Ռուսաստանի հետ:
Zham.am