«Մայր Հայաստանի» առաջարկով՝ Երևանն Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան փողոց կունենա
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը նախագիծ ներկայացրեց՝ առաջարկելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։
Նախագիծն ընդունվեց՝ 24 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։