Փողոցների անվանակոչությունը հանրային քննարկման են ուզում դնել, շինթույլտվություն տալը՝ ոչ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստանը» որոշ փողոցների անվանակոչության նախագծեր էր ներկայացրել։ ՔՊԿ-ն հիմնականում ձեռնպահ արտահայտվեց՝ պատճառաբանելով, թե փողոցների անվանակոչության հարցերը ճիշտ կլինի դնել հանրային քննարկման։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն իր տարակուսանքն է հայտնել, որ փողոցների անվանակոչության վերաբերյալ ՔՊԿ-ի ներկայացրած նախագծերի դեպքում հանրային քննարկման հարց քաղաքային իշխանությունն երբևէ չի բարձրացրել, բայց երբ ընդդիմությունն է նմանօրինակ նախագիծ բերում, բարձրացնում է։
Աննա Ավետիսյանը նաև ընդգծել է, որ ՔՊԿ-ն հանրային քննարկման չի դնում, օրինակ, շինթույլտվությունների հարցը, անգամ այն դեպքում, երբ դրանք հակասում են բնակիչների շահերին և առաջացնում նրանց դժգոհությունը։