ԱԺ-ն շարունակում է աշխատանքը (ուղիղ)
Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, շարունակում է իր աշխատանքը: Մասնավորապես քննարկվում են նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը:
Դրանց թվում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծերը, ինչպես նաեւ «ՀՀ դատական օրենսգիրքը» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»:

