Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Քասախցիները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել մայրուղին փակած ավտոմեքենաներից մեկը։ Նաև քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին։

Բնակիչների ներկայացմամբ, Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ցանկանում է ավագանու նիստում որոշում ընդունել, ըստ որի՝ բնակիչներին գյուղատնտեսական նշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:

Ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը լրագրողներին ասաց, որ դեռևս 2011 և 2017 թվականների գլխավոր հատակագծով հողատարածքները բնակելի գոտու մեջ են մտնում. «Հիմա Նաիրի համայնքի ղեկավարն իր նախաձեռնությամբ, մարդկանց առանց տեղյակ պահելու, հողատարածքները հանում է  կառավարության որոշման գենպլանից։ Նոր խայտաբղետ գենպլան է ուղարկել։ Կոռուպցիայի ճանապարհ  է բացում։ Մարդիկ եթե ուզում են  գյուղնշանակության հողի նշանակությունը փոխել ու սարքել բնակելի, ամեն քառակուսու համար վճարում են 6800 դրամ»։

Ըստ նրա, մարդկանց այս որոշմամբ գցելու է քաշքուկի մեջ, և մարդիկ ի վերջո կփորձեն կաշառքի միջոցով արագացնել գործընթացը։

«Նորայր Սարգսյան, աչքդ տնկել ես մարդկանց եղածի վրա, ուրիշի երեխայի հացը ուզում ես իրենց  ձեռքից առնել։ Չես մարսելու»,- ասաց Ա.Համբարձումյանը։ 

Նա առաջարկում է այս հարցը հանել ավագանու նիստից օրակարգից, որը կայանալու է այսօր ժամը 16․00-ին,  մեկ ամսում կարգավորել ու նոր ընդունել։ 

«Այս մարդը հիստերիայի մեջ ընկավ, երբ նման առաջարկ արվեց։ Ի՞նչն է քո հիստերիայի պատճառը։ Չի կարողանում պատասխանել այդ հարցին։  Բայց մեզ պարզ է՝ իր համար սև շուկա է ստեղծում։ Թույլ չենք տալու։ Կգնանք կառավարություն, Նիկոլ Փաշինյանին բոլոր փաստաթղթերով ապացուցելու եմ, որ թալանչի, ագահ մարդ է»,- ասաց Ա. Համբարձումյանը։ 

Ակցիայի ժամանակ մեքենաներից մեկի վարորդը վանկարկեց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։ 

Ա. Համբարձումյանն ասաց, որ ակցիան քաղաքական չէ, «քշի, գնա»։ 

«Դրա համար բացեք ճանապարհը, որ նման բան Քասախում չլինի։ Հարցը լուծված է, դուք ուղղակի շոու եք սարքել։ Ճանապարհը բացեք, մենք հարցը քաղաքակիրթ ձևով լուծենք»,- ասաց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը։  

Մանրամասն՝ yerkir.am-ի տեսանյութում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>