«Քու լավը...». Ոստիկանները հայհոյանքներ հնչեցնելով՝ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչներն այսօր իրենց դժգոհությունը Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ բարձրաձայնելու համար փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։
Ոստիկանները նախ ուժով հեռացրեցին ճանապարհը փակած ավտոմեքենաներից մեկը, նաև քաշքշելով բերման ենթարկեցին ճանապարհը փակած քասախցիներին։ Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները հայհոյում են քաղաքացիներին. «Քու լավը...»։
Ոստիկանն ասաց, որ քաղաքացիներին բերման են ենթարկում մարդկանզ ազատ տեղաշարժը խոչընդոտելու համար։
Տեսանյութը՝
https://t.me/panoramaam/30740