Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը
Դիտել նաև
«Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի. Լուսանկարներ
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ է եղել. նոր մանրամասներ
Հունաստանում պատրաստվում են բոյկոտել թուրքական ապրանքների դեմ Սուրբ Սոֆիյան մզկիթ դարձնելու պատճառով
Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր
2024 թվականի օգոստոսի 29-ից տարածվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքի Սբ․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացվել է օկուպացիոն ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցում։ Հայտնում է monumentwatch.org-ը։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս հավաստել, որ օկուպացված Բերձորում մզկիթը կառուցվում է ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնվող տարածքում, ընդ որում՝ մզկիթի շինարարությունը սկսել էր նախքան եկեղեցու ավերումը։

