Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Պատերազմ Արցախում
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ

Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ համարվող Հրայր Թովմասյանի սխալի պատճառով երեկ խորհրդարանում լուրջ աղմուկ եղավ:

«Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելիս Բաբլոյանը հայտարարեց, թե դա «սահմանադրական օրենք» է, ինչը նշանակում է, որ այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով` այսինքն առնվազն 63 կողմ ձայնով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատական օրենսգրքի այս փոփոխությունները «սահմանադրական օրենք» որակելու մասը ԱԺ նախագահին հուշել էր պատգամավոր Հրայր Թովմասյանը: Մինչդեռ իրականում քվեարկության դրվեց ամենասովորական մի նախագիծ, որի ընդունման համար պետք էր պարզապես պատգամավորների մեծամասնության ձայնը, եւ բավարար էր քվեարկությանը մասնակից պատգամավորների կեսից ավելիի ձայնը:

Ավելի ուշ խորհրդարանի ղեկավարության համար իրավաբանական դասախոսություն կարդաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ բացատրելով, թե որն է սահմանադրական օրենք, որը՝ ոչ:

Իսկ խորհրդարանական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտեցին նախագծի քվեարկությունը, եւ միայն ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը սխալմամբ կողմ կոճակը սեղմեց, բայց հետո հայտարարեց, թե ինքը չի մասնակցել քվեարկությանը, մինչդեռ ԱԺ նախագահությունը հաշվեց նրա ձայնը:

Այսպիսով` պետք է արձանագրենք, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, անգամ օրենսդրական ակտերը ընդունում է «զոռբայությամբ»՝ վտանգելով խորհրդարանի` առանց այն էլ շրիշակի (տսՌվՑցր) մակարդակի հասած հեղինակությունը: Բայց, դե, Բաբլոյանից այլ բան չէր կարելի սպասել, չէ որ նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին էլ հայտարարել էր, թե կատարվածի մեջ քաղաքական խնդիր չկա»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>