Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ ավազով «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է մի քանի մեքենայի
Դիտել նաև
Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
Երևանում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Կոմայի մեջ գտնվող աղջնակի ծնողները վթարի են ենթարկվել
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։