Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները կկատարի Կոնստանտին Օրբելյանը
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։ Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։