Չավուշօղլուն կրկին խոսել է նախապայմանների լեզվով. «Հայաստանյան կողմի բացատրությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում:
«Մենք պայման ենք դրել՝ վերադարձնել Ադրբեջանին օկուպացված տարածքները: Միայն դրանից հետո հարաբերությունները կարող են կարգավորվել: Հայաստանյան կողմի բացատրությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:
Zham.am