«Մայր Հայաստանի» հանդիպումն Էրբիլի հայ համայնքի հոգևոր առաջնորդի և համայնքի ներկայացուցիչների հետ
«Մայր Հայաստան» շարժման անդամները հետաքրքրվել են հայ համայնքի խնդիրներով, ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը, խոսել Արցախի մեր հայրենակիցների խնդիրներից:
Համայնքի հոգևոր հովիվ Տեր Արթունը շնորհակալություն է հայտնել այցելության համար, հետաքրքրվել Հայաստանի անվտանգային իրավիճակով և սպասվելիք զարգացումներով: